Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է. պնդում է նորընտիր ատենապետը

Սեպտեմբեր 20,2013 12:28

Հատված «Առաջին լրատվական»-ին ՍԴՀԿ նորընտիր ատենապետ Հակոբ Տիգրանյանի հարցազրույցից:

 – Շատերի համար անհայտ էկուսակցությունը հիմա ընդդիմադի՞ր է, թե՞ ինչպես նախագահական ընտրություններում, այնպես էլ հետագայում սատարելու եք իշխանություններին:

– Հնչակյան կուսակցությունը իր 126-ամյա գործունեության ընթացքում միշտ առաջնորդվել է իր գաղափարական սկզբունքներով և հանուն կուսակցական նեղ շահերի երբեք գործարքների մեջ չի մտել ոչ մեկի հետ՝ լինի դա իշխանություն կամ ընդդիմություն: Մենք տարիներ շարունակ առաջ ենք քաշել համակարգային փոփոխության գաղափարը՝ հավատալով, որ լոկ անձերի փոփոխությամբ հարցեր չեն լուծվելու: Մենք էությամբ ընդդիմադիր կուսակցություն ենք, քանի որ միշտ կանգնած ենք եղել հասարակ ժողովրդի կողքին ու պայքարել նրա իրավունքների համար: Ու քանի դեռ երկրում գոյություն ունի ընկերային անարդարություն, կաշառակերություն, հովանավորչություն ու սակավապետություն (օլիգարխիա), ուրեմն ընդդիմադիր ենք: Սակայն բոլորովին հակված չենք ամեն ինչ սև տեսնելու և սև նկարագրելու: Ամեն մի դրական տեղաշարժ մեր կողմից ողջունելի է: Մյուս կողմից, պատրաստ ենք համագործակցելու ցանկացած իշխանության հետ, երբ հարցը վերաբերվում է համայն հայության ընդհանրական շահերին, օրինակ՝ Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ կամ Սփյուռք-Հայրենիք կապերի առումով:

– Մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, որ ձեր կուսակցությունը սերտ կապերի մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, և դա է պատճառը, որ երբեմնի ընդդիմադիր կուսակցությունն այժմ արդեն իշխանամետ է:

– Ինչպես արդեն ասացի Հնչակյան կուսակցությունը միշտ առաջնորդվել է իր գաղափարական սկզբունքներով ու իր քաղաքական ուղեգիծն ու դիրքորոշումները հիմնել է համագումարներում առնված որոշումների վրա, այլ ոչ թե անձնական կապերի կամ նախաձեռնությունների վրա: Որպես կառավարության ղեկավարի, մենք վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունենք հարգալից և գործնական հարաբերություններ, ու մեր ներքին կուսակցական հարցերի վերաբերյալ ոչ քննարկում է տեղի ունեցել նրա հետ և ոչ էլ միջամտություն նրա կողմից:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30