Վրաստանի մայրաքաղաքում անցկացված շախմատի կանանց աշխարհի բազմակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունում մինչեւ 8 տարեկան տղաների պայքարում հայաստանցի Ռոբերտ Մուրադյանը, «Armchess.am»-ի փոխանցմամբ, խաղացված բոլոր ինը տուրերում հաղթել է մրցակիցներին եւ 100 տոկոսանոց արդյունքով գրավել առաջին տեղը:
Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել նաեւ մինչեւ 10 տարեկանների պայքարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, որը ինը հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ