Հատվածներ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Diplomat.am կայքի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հարցազրույցից:
– Սեպտեմբերի մաքսային սկիզբը, Ձեր կարծիքով, անակնկա՞լ էր, թե՞ իրավիճակի օրինաչափ զարգացում։
– Քայլը քաղաքականապես ճիշտ էր՝ ելնելով Հայաստանի հեռահար շահերից։ Ես առաջիններից մեկն եմ շրջանառության մեջ դրել և-և-ի սկզբունքը՝ նկատի ունենալով, որ ամեն գնով պետք է աշխատել և Ռուսաստանի, և Եվրոպայի հետ։ Ինչպե՞ս դա կարվի, և հնարավո՞ր է՝ հարցի մյուս կողմն է։ Հայաստանն ուղղակի դատապարտված է ոչ թե մեկ կամ մյուս կողմի հետ լինելու, այլ նորմալ հարաբերություններ ունենալու և Ռուսաստանի հետ, և Եվրոպայի։ Եվրոպայի դեմ արտահայտվող քաղաքական ուժերը կամ գործիչները երբ իբրև փաստարկ են բերում աղանդավորների կամ արվամոլների առկայությունը, ուղղակի ծիծաղելի է։ Եվրոպային նման մեղադրանքներ ներկայացնելը նշանակում է իռացիոնալ մոտեցում ունենալ։ Եվրոպան իր արժեհամակարգը բերել է անտիկ դարաշրջանից, և կարճատեսություն է այսօր Եվրոպա ասելով աղանդավորություն կամ արվամոլություն տեսնելը։ Նույնը՝ Ռուսաստանի դեպքում։ Իհարկե, Ռուսաստանում և սքինհեդներ կան, և՛ կոռուպցիա կա, բայց, իր բոլոր դրական ու բացասական իրողություններով հանդերձ, Ռուսաստանը մնում է Ռուսաստան։ Մենք ունենք խնդիրներ, որոնք չենք կարող լուծել, եթե այսօր Ռուսաստանից կտրվենք։ Դա լուրջ սխալ կլինի։ Նկատի ունեմ անվտանգության հարցերը, Ղարաբաղի խնդիրը։ Ես չեմ հավատում, երբ ասում են՝ Ռուսաստանը ճնշում չի գործադրել, շատ լավ էլ գործադրել է։
– Չե՞ք կարծում, որ Ձեր նշած ճանապարհը միայն տեսական է, իրականում և Ռուսաստանն է մեզ օգտագործում իր շահերի համար, և Եվրոպան, երբ այդ շահերը ձախողվեն, մենք ոչ մեկին էլ պետք չենք լինելու։ Նույն Եվրոպան մեզ երկու անգամ հասցրեց դավաճանել՝ և 1999-ին, և հիմա, իսկ Ռուսաստանն ընդհանրապես Հայաստանը իբրև անկախ պետություն չի տեսել ու չի տեսնում։
Կարդացեք նաև
– Ադրբեջանին զենքի վաճա՞ռքը նկատի ունեք։
– Ինչո՞ւ միայն դա։ Պարտքի դիմաց առգրավված գույքից մինչև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի արգելափակում։ Տնտեսության բոլոր ստրատեգիական ճյուղերը այսօր Ռուսաստանի ենթակայության տակ են և ի՞նչ։ Բուռն զարգանո՞ւմ են։ Ի՞նչ է կոչվում այդ պատկերը։
– Պատկերը դա է, բայց այդ պատկերն ունեցել է, անշուշտ, իր պատճառները։ Ես երկար ժամանակ զբաղվում եմ դիվանագիտության հոգեբանությամբ, և շատ իրողություններ ինձ համար այլ լույսի տակ են երևում։ Ինչո՞ւ հասանք այս աստիճանին։ Ռուսաստանը մեր ձեռքերը չոլորեց։ Միջազգային իրավունքի սուբյեկտ լինել նշանակում է մեծ հնարավորություններ ունենալ որպես անկախ պետություն։
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Լիովին համաձայն եմ, մենք ունենք այնքան ՝որքան ջանացել ենք, մնացյալը անաշխատ ակնկալիքներ են: