ՀՅԴ-ն կոչ է արել չմասնակցել սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում (Սյունիքի մարզ) կայանալիք պատգամավորական ընտրություններին։
«ՉԻ» – Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու է երկու թեկնածու, մեկը՝ ՀՀԿ-ից, մյուսը՝ «Ժառանգությունից»։ ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ սատարում է վերջինիս։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ ՀՅԴ-ն մի տեսակ իրեն ոչ բնորոշ որոշում է կայացրել։ Այդ կուսակցությունն, ինչպես հայտնի է, միաժամանակ ե՛ւ իր առանցքային դեմքերին «գործուղում է» արտգործնախարարություն՝ դեսպանի կարգավիճակով, ե՛ւ հայտարարում է, որ շարունակում է ընդդիմություն մնալ: Այսինքն՝ տրամաբանական կլիներ, եթե ՀՅԴ-ն այս ընտրությունների դեպքում էլ առաջնորդվեր «ե՛ւ…ե՛ւ»–ի սկզբունքով ու իր ընտրողներին կոչ աներ միաժամանակ ձայն տալ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ «Ժառանգության» թեկնածուին։ Այ դա իսկապես սկզբունքային մոտեցում կլիներ։
Չնայած՝ ՀՅԴ վարկանիշը հիմա այնպիսին է, որ երկու թեկնածուներն էլ պիտի շնորհակալություն հայտնեն այդ կուսակցությանը, որ իրենց չի սատարել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում