Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կնոջը կարող են հանձնել Տաջիկստանին՝ արտաքսելով Հայաստանից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2013 11:29

60-ամյա գյումրեցի Թամարա Վարդանյանը 1995թ-ից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, գրանցված է եղել Մոսկվայում, Սլավյանսկի Բուլվառի 15 շենքի 1-ին մասնաշենքի 64 բնակարանում:

Այս տարվա հուլիսի 10-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ընդունել է վարույթ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հայցով Թամարա Վարդանյանին ՀՀ-ում առանց օրինական հիմքերի բնակվելու համար դատական կարգով ՀՀ տարածքից արտաքսելու պահանջի մասին վարչական գործով վարչական դատարանի մայիսի 13-ի վճռի դեմ բողոքը:

Հոկտեմբերի 22-ին նշանակվել է դատական անդրանիկ նիստը՝ դատավորներ Ա,Աբովյան, Ա,.Առաքելյան, Գ.Ղարիբյան կազմով:

Թամարա Վարդանյանը մեր հետ զրույցի ժամանակ ասաց, որ 2010թ.ապրիլի 28-ին ունենալով վերադարձի վկայական, Բագրատաշենով հատել է Հայաստանի պետական սահմանը, ինչի արդյունքում ձերբակալվել է եւ տեղափոխվել արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

2011թ.փետրվարի 15-ին ազատ է արձակվել:

Թամարա Վարդանյանը դիմել է Հայաստանի անձնագրերի եւ վիզաների վարչություն՝ մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար:

ՀՀ ոստիկանությունն հարցումների հիման վրա մերժել է, քանի որ ըստ նրա , պարզվել է, որ տիկին Թամարան հետախուզվում է Տաջիկստանի Խատլոնի մարզի ՆԳՆ Կուր-Տյուբենի ՆԳ բաժնի կողմից՝ առանձնապես խոշոր չափի խարդախության համար՝ Տաջիկստանի քրեական օրենսգրքի 247 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի միջնորդությամբ, տիկինը պետք է արտաքսվի՝ Հայաստանում առանց օրինական հիմքերի գտնվելու պատճառաբանությամբ:

Ոստիկանությունը հղում է արել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածին, համաձայն որի ,եթե օտարերկրացին կամավոր չի հեռացել ՀՀ տարածքից, ապա լիազորված կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում, եւ ներկայացնում դատարան:

Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունն էլ պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատրաստ է տիկնոջը տրամադրել մուտքի վիզա, եթե հաստատվի, որ Թամարա Վարդանյանը չի գտնվում քրեակատարողական հիմնարկում, կամ չի հետախուզվում:

ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Նելլի Հարությունյանի գրության համաձայն էլ, Տաջիկստանի իրավասու մարմիններին հանձնելու ժամանակի վերաբերյալ Թամարա Վարդանյանը կարող է տեղեկանալ ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից, քանի որ ոստիկանությունն է իրավասու իրականացնել հանձնման ենթակա անձանց հանձնումը օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին:

Ի դեպ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 2 անգամ ծանուցել է Տաջիկստանի համապատասխան մարմնին, սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկել Թամարայի էքստրադիցիայի ենթարկելու համար: Մինսկի կոնվենցիայով սահմանված ժամկետը 15 օր է:

Վարչական դատարանի դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ կայացվել է վճիռ, որով մերժվել է ոստիկանության հայցը:

Ուշագրավ է, որ ըստ դատարանի Թամարան պատշաճ պատասխանող չէ: Դատարանը հղում է արել նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 3-րդ հոդվածին: Ըստ այդ հոդվածի, ոչ մեկին չի կարելի անհատապես կամ կոլեկտիվ կերպով արտաքսել այն պետական սահմանից, որի քաղաքացին է նա:

Ոստիկանությունն ասում է, որ Թամարա Վարդանյանը ՀՀ քաղաքացի չէ, մինչդեռ, 1995թ-ին Թամարա Վարդանյանը եղել է ԽՍՀՄ քաղաքացի, եւ բնականաբար, նա քաղաքացիություն է ձեռք բերել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի ուժով, ինչպես բոլոր ԽՍՀՄ քաղաքացիները:

Ի դեպ. արխիվային տեղեկանքի համաձայն էլ, 1986թ.Կիրովականի ՆԳ բաժնի կողմից Թ.Վարդանյանը ստացել է նախկին ԽՍՀՄ անձնագիր:

Տիկին Թամարան զբաղվում է հավաքարարությամբ, ունի բարձրագույն կրթություն, հրուշակագործ է, մնում է փողոցներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ահա քեզ,՝ Դեպի ավելի ապահով Հայաստան,՝ շեռ-ժիկի ու շաշ-իկի իսկական պատկերը: Իսկ եթե այս
    կինը որևէ կերպ կապ ունենար Իսրաելի հետ, աշխարհում որևէ մեկը ղալաթ էր արել խաթրին կպներ:
    Իսկ մեզնից ոչ ոք իրավունք չունի նրան չհավատալ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30