Այսօր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ազգային հավաքականից առաջինը մրցագորգ մտնելու է 55 կգ քաշային, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթի առաջնության հաղթող Ռոման Ամոյանը:
Հայ ըմբիշը պայքարն սկսելու է 1/16 եզրափակչից: Ամոյանն առաջին գոտեմարտում հանդիպելու է դոմինիկացի Քրիստիան Նովաս Ֆելիզ եւ բելառուսցի Էլբեկ Տաժիեւ զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ ճանաչված ըմբիշի նկատմամբ ՖԻԼԱ-ի նախկին ղեկավարությունը դաժան վարվեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարում՝ կողմնակալ մրցավարությունով նրան զրկելով օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Դրանից հետո Ամոյանը մի քանի տարի չի մասնակցել ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցումներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ