Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Ցավոք, անցած տարիներին մենք ձևավորեցինք ձևական անկախություն

Սեպտեմբեր 20,2013 11:03

Անկախության բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, անկախության մասին խոսելիս նախ մեջբերում է եղբոր` Վազգենի բնութագրումը: 

-Անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է, ժողովրդի ինքնադրսևորման հնարավորություն: Անկախությունն ու ազատությունը հավասարազոր արժեքներ են, որ ենթակա չեն սակարկության: Վազգեն Սարգսյանն ասում էր. «Չի կարելի ասել` սիրո՞ւմ ես անկախությունը, թե՞ ոչ: Դա նույնն է, որ հարցնեն` ծնողներիդ սիրո՞ւմ ես: Անկախությունը բացարձակ արժեք է»:
Մենք այսօր անկա՞խ ենք:
-Եթե «մենք» ասելով նկատի ունենամ իմ շրջապատի մարդկանց, նրանք անկախ են իրենց աշխարհայացքի ու մտածողության մեջ, եթե նկատի ունենամ Հայաստանը, իհարկե, ոչ: Խորհրդային տասնամյակների հետ համեմատած` անկախության հայտանիշները Հայաստանի ազգային բանակն ու արտաքին գործերի նախարարությունն են: Ցավոք, անցած տարիներին մենք ձևավորեցինք ձևական անկախություն` խորհրդարանում ընդունելով դրոշի, զինանշանի, օրհներգի մասին օրենքներ, գուցե հարյուրավոր, գուցե արդեն հազարավոր օրենքներ, որոնք ապահովում են իմիտացիոն անկախություն, որովհետև մենք դեռ չենք հասել իրական, բովանդակային անկախության:
Ինչո՞ւ չենք հասնում:
-Տարբեր պատճառներով. նախ` ըստ արժանվույն չի գնահատվում անկախությունը: Չի գնահատվում քաղաքական գործընթացների ժամանակ, որովհետև անկախությունն ազատ կամահայտնություն է ենթադրում, իսկ ընտրություններում արհամարհվում կամ կեղծվում է ընտրողի կամքը: Չի գնահատվում արտաքին քաղաքական ասպարեզում, որտեղ ավելի շատ խամաճիկային քաղաքականություն է վարվում, ճոճանակի քաղաքականություն, որն ունի կախման կետ, չունի հենման կետ, հետևանքը դիմազրկումն է ու հուսահատությունը:
Ո՞րն ենք համարում ելքը:
-Անկախության ձեռքբերումից հետո մենք կարծեցինք, որ հասել ենք ցանկալի արդյունքի, իրականում պայքարը շարունակվում է` անկախության իրական արժեքները ձևավորելու և տարածելու, նաև` անկախության պտուղները ճաշակելու համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝  «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30