Դիլիջանցի տիկին Սուրբիկը Մաքսային միության մասին ասաց. «Անձամբ ինձ ոչ մի բանով չի հետաքրքրում, որտեղ ուզում է՝ մտնեն, ես ոչ օգուտ ունեմ, ինձ ոչ օգնում ա էդ բաները, ոչ մի բան։ Աշխատանք չկա, իմ երեխեքն աշխատեն, պարապ-սարապ, մի կերպ յոլա ենք գնում»։
Իսկ քաղաքի բնակիչների կենսամակարդակն, ըստ նրա, տարեցտարի նվազում է։ «Բիզնեսմեններն ապրում են իրենց բիզնեսով, աշխատողներն իրենց թեթեւ աշխատավարձով։ Մեծամասամբ թոշակառուներն ու նպաստառուներն են մնացել։ Գործունյա մարդիկ բոլորը դուրս են եկել։ Որ լինի հնարավորություն, մենք էլ կգնանք, ով կարում ա, դուրս ա գնում»,- շարունակեց տիկին Սուրբիկը։
Կուրորտային այս քաղաքում աշխատող մսավաճառներից մեկը տեղեկացրեց, որ իր գործերը շատ վատ են։ Այնքան վատ, որ տավարի միս խանութում չկա։ «Մենակ խոզի միս եմ ծախում, որովհետեւ տավարը որ բերում ենք, 100-150 կիլո ա, մնում ա, սեւանում ա, փչանում ա, չենք կարում ռեալիզացիա անենք։ Խոզն էլ բերում ենք՝ փոքր-մոքր։ Ոչ առնող կա, ոչ մարդ կա, ոչ փող կա։ Սաղ գնացին Ոուսաստան։ Միսն էն բանը չի, անհրաժեշտություն չի, որ առնեն։ Օրական մի 4-5 կիլո որ ծախեմ, գոհ կլինեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ վաճառքի ծավալները գնալով նվազում են։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում