Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Կրիվոպուսկով. Ինչո՞ւ ճնշել եւ ո՞ւմ ճնշել

Սեպտեմբեր 20,2013 10:45

Հատված Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո»–ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ հարցազրույցից:

 – Պարոն Կրիվոպուսկով, Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից հետո նաեւ եվրոպացի պաշտոնյաների կողմից բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ Հայաստանն այդ որոշումը կայացրել է Ռուսաստանի կողմից կիրառված ճնշումների արդյունքում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Եղե՞լ են ճնշումներ Հայաստանի վրա։

– Առաջին հերթին, Ռուսաստանին բացարձակապես պետք չէ ոչ մի ճնշում կիրառել Հայաստանի վրա միայն այն պատճառով, որ մեր հարաբերությունների հազարամյա պատմությունը, մեր միջպետական եւ ռազմավարական պատմության մեջ եղած դեպքերը, մեր փոխհարաբերությունները միայն աճ են ապրել։ Իսկ այսօրվա պայմաններում նույնիսկ ինչ-որ բան ապացուցելու կարիք չկա։

Եկեք տեսնենք, վերջին 20 տարիների ընթացքում երրորդ հանրապետությունում նոր Ռուսաստանի օգնությամբ պահպանվել, վերականգնվել կամ զարգացել են արդյունաբերական եւ առեւտրատնտեսական ինֆրակառուցվածքները։ Ով կարող է բերել նման օրինակներ, այսպես կոչված, եվրո-ատլանտիկական ներդրումային ընկերություններից։ Դրանք այստեղ չկան։

Ռուսաստանը որեւէ մեկին Հայաստանից դուրս չի մղել։ Եկեք հիշենք, թե ինչպես վերականգնվեց Մեծամորի քայքայված ատոմակայանը, ով եւ երբ ընդհուպ իդեալական մակարդակի վերականգնեց Հարավկովկասյան երկաթգիծը։

Հայաստանն այսօր հանդիսանում է աշխարհի երկրորդ երկիրը գազիֆիկացման մակարդակով՝ իր գազային ռեսուրսի բացարձակ բացակայության պարագայում։ Մենք կարող ենք թվարկել բազմաթիվ այլ ծրագրեր, որտեղ մեր եւ Բելառուսի մասնակցությամբ ձգտում ենք վերականգնել առեւտրատնտեսական կապերի կոոպերացիան, ինովացիոն ծրագրերը եւ ընդլայնել համագործակցության բնագավառները։

Ինչպիսի՞ն կարող են լինել ճնշումները, երբ Մաքսային եւ Եվրասիական միություններ կառուցվում են կամավոր հիմունքների վրա, բացարձակապես առանց նախապայմանների։ Արդյոք հնարավո՞ր է դրանք համեմատել այն պայմանների հետ, որոնք թելադրվում են Եվրամիության կողմից։

Ի՞նչ թելադրանքի մասին կարելի է խոսել, երբ Հայաստանն այստեղ պետք է մասնակցի հավասար իրավունքներով։ Հավասարը՝ հավասարների մեջ։ Եվրասիական միությունն առաջին հերթին տնտեսական միություն է, այս բնագավառում ձեզ հետ ունենք ավելի շատ փոխշահավետ հարաբերություններ։ Ինչո՞ւ ճնշել եւ ո՞ւմ ճնշել։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30