Թեեւ լրագրողներն ակնկալում էին, որ այսօր, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտնի կդառնա ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը, սակայն, այդ առիթով սպասելիքները, հավանաբար, հետաձգվեն եւս մեկ շաբաթով:
Այսօր, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ նիստում կադրային որեւէ հարց չի քննարկվել: Անդրադարձ է կատարվել ներքաղաքական, ներկուսակցական հարցերի:
Նոյեմբերին Հայաստանի մի քանի համայնքներում սպասվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ըստ բանախոսի, ներկայացվել է այդ համայնքներում տիրող իրավիճակը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ