Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Շինարարական կազմակերպությունն է մեղավոր»

Սեպտեմբեր 19,2013 22:58

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ  անդամ Դավիթ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ Փակ շուկայի վիճահարույց խնդրին: Պատգամավորը գտնում է, որ այդ հարցը կարող է լուծվել իրավական տիրույթում եւ, որ դրա հնարավորությունները դեռեւս սպառված չեն. «Ապօրինի շինարարության դեպքում գոյություն ունեն հստակ իրավական գնահատականներ: Խորապես համոզված եմ եւ լավ իմանալով օրենսդրությունը ՝ կարող եմ ասել օրենսդրական հնարավորություններ միշտ կան»:

Պատգամավորը նկատեց, որ մեր օրենսդրության մեջ կան ոչ միայն այն մեխանիզմները, որոնք վերաբերվում են կանոնակարգմանը, այլ նաեւ սահմանված պատիժները մատնանշեց` քրեական օրենսգրքի 31,5 1, հոդվածների 2 –րդ մասերը: Ըստ պատգամավորի, այստեղ խնդիրը վերաբերվում է ոչ թե շուկայի սեփականատեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, այլ այն կազմակերպությանը, որը շինարարությունն իրականացնում է եւ այն անձանց, որոնք պարտավոր էին հետեւել շինարարության օրինական լինելու ընթացքին: 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30