Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Նախագահը պարտավոր չէ անպայման գնա եւ բարեւի

Սեպտեմբեր 19,2013 22:50

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տպավորություն թողեց իր վրա այն փաստը, որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանն անգամ Մոսկվայի քաղաքապետը ներկա չէր, ում քաղաքապետ նշանակվելու առիթով Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել:

«Նախագահը պարտավոր չէ որեւէ երկիր այցելելիս անպայման գնա եւ բարեւ տա այդ երկրի նախագահին կամ քաղաքապետին: Նախագահը մեկնել էր այլ առաքելությամբ»,-եղավ պատգամավորի պատասխանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանն, այնուամենայնիվ, պատշաճ չէ՞ր լինի, որ նախագահի մակարդակով դիմավորեին Սերժ Սարգսյանին, Հարությունյանն արձագանքեց. «Ոչ, որովհետեւ նախագահը կարող է մեկնել ցանկացած երկիր լայն խնդիրների շրջանակով եւ դա չնախատեսի հանդիպում տվյալ երկրի նախագահի կամ քաղաքապետի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաքելությամբ ես դու մեկնել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Իսկ պարտադիր է, որ նախագահը Ռուսաստանի ամեն վարչապետի, քաղաքապետի, նահանգապետի նշանակման, ծնունդի, կնունքի, հարսանիքի, թոռան, կոռան ծնունդի կապակցությամբ ազգի անունից նամակ ուղարկի ???? Մի քիչ ինքնասիրություն ունեցեք:

  2. Համլետ says:

    Ինքնասիրությու՞ն…Ժողովրդական ասացվածք կա. ,,Թասիբը տվել են շանը,շունը չի կերել,, Իսկ Սերժը կերավ,բայց չի մարսելու…

  3. Maxim says:

    Հարցը՝ քաղաքապետի ներկա լինելու մասին է, և ոչ թե մեր նախագահ կոչվածի, որ իբր թող իր
    քնապարկը վերցնի Մոսկվա գնալուց, որ ամեն չինովնիկի դռան դիմաց գիշերի, որ առավոտյան ողջունի: Մարդն անկախ պաշտոնից, պետք է գոնե շան թասիբ ունենա:

  4. Հարություն says:

    Երևի Հայաստանը այսօր հետխորհրդային երկրներից ամենաարհամարված ու ստորացված պետությունն է: “Շնորհակալություն” ռոբիկին ու սերժիկին դրա համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30