Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն իրեն օրենսդիրում չի սպառել

Սեպտեմբեր 19,2013 22:47

«Անթույլատրելի եմ համարում որևէ պաշտոնի մասին քննարկումը, երբ այդ պաշտոնում կա գործող անձ,տվյալ դեպքում խոսքը Արման Մկրտումյանի մասին է, ու այս պահին նման խոսակցություն վարելը տգեղ է»,-այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ Ձեզ պետք է նշանակեն Վճռաբեկ դատարանի նախագահ: «Բուն հարցին պատասխանելով ասեմ,որ նման որևէ քննարկում չի եղել»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

Դիտարկմանը, որ եթե իրեն Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու առաջարկ, այնուամենայնիվ, արվի՝ կընդունի՞, պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Ինչ վերաբերվում է ոլորտը փոխելուն, ես երբեք կաշկանդված չեմ եղել: Եթե հիշում եք՝ գործադիր իշխանությունում մեկ տարի, մինչև իմ պաշտոնավարման ավարտը, հայտարարել էի ,որ չեմ պատրաստվում շարունակել իմ աշխատանքը գործադիրում:Ինձ հետաքրքիր էր այլ աշխատանքով զբաղվել: Ու կարծում եմ՝ ես ունեմ անելիքներ օրենսդիրում զբաղվելու համար, այնպես որ ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում՝ ճիշտ չէ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30