Առաջին անգամ անցկացված տանկային բիաթլոնը այդքան էլ հարթ չի անցել. մրցույթի համար հրաձգարանի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մի քանի սպաներ գողացել են 7 տոննա դիզելային վառելիք: Գրում է «Նյուզռու» լրատվականը` հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Ալաբինոյի կայազորի ռազմական հետախուզական վարչությունը քրեական գործ է հարուցել 77707 զորամասի զինծառայողներ կապիտան Ռոման Բելաևի, լեյտենանտ Ռոման Օբյեկտով և Վիտալի Բելանի դեմ», – ասվում է ՌԴ գլխավոր ռազմական քննչական վարչության հետաքննության կոմպիետի մամուլի հաղորդագրության մեջ:
Քննիչները հայտնաբերել են, որ հուլիսին, երբ ընթանում էին տանկային մրցույթի նախապատրաստական աշխատանքները, սպաները, գործելով անհատապես, БАТ-2 շինարարական մեքենայից դիզելային վառելիք են գողացել, որը տրամադրված էր նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
Օգոստոսին Ալաբինոյի հրաձգարանում տեղի ունեցած տանկային բիաթլոնին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: 4-օրյա մրցույթում առաջին տեղը գրավել են ռուսները, հայերը վերջինն էին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ