Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ ասաց, որ անցած շաբաթ հանդիպել են «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ-ի ղեկավարների եւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ:
«Երեք կուսակցություններն էլ համերաշխություն հայտնեցին մեր սկսած պայքարին, պատրաստ են հանուն Հայաստանի պետականության՝ մի կողմ դնելով տարակարծությունները, նստել կլոր սեղանի շուրջ, քննարկել Հայաստանի առաջնահերթ խնդիրները: Աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել նաեւ մեզ արդեն սատարող «Ժառանգություն» եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունների ղեկավարների հետ: Այսինքն, արդեն հինգ կուսակցություն այս պահին պատրաստ է նստել կլոր սեղանի շուրջ բանակցությունների: Մեր կողմից առաջարկված միակ վերապահումն այն էր, որ կլոր սեղանի քննարկման թեմա չենք դարձնելու Արեւմուտքը կամ Արեւելքը: Կուսակցությունների ղեկավարները ըմբռնումով են մոտեցել մեր այս առաջարկին, քանի որ գիտակցում են, որ կարեւորը նախ Սերժ Սարգսյանի աղանդավորական շարժման դեմն առնելն է»,- ասաց պարոն Սարգսյանը:
Նրա խոսքերով, առաջիկայում պատրաստվում են հանդիպել նաեւ ԱԺՄ նախագահի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ, բանակցում են նաեւ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հանդիպելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀԶՈՐ ՎԵՐՆԱԳԻՐ: ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՏԱՂԱՆԴԸ ՃՊՑՆՈՒՄ Ա ԴԵՄՔԻԴ:
Սուտ է,Սերժ Սարգսյանը թաթար-մոնղոլական տիպի ղեկավար է՝ ծածկանունն էլ՝ ,,Նարիման Բատիր,,:
Հզոր վերնագիր է ափսոս որ նյութ չկա տակը:
«Ղուրբան» վերնագրին: