Այսօր Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը Ուկրաինայի ազգային արվեստի պալատում ելույթ կունենա իր «Օրկա» սիմֆոնիայով: Հայտնում է «Կորեսպոնդենտ» լրատվականը:
Թանկյանը ելույթ կունենա ուկրաինական «Կիևյան կամերատա» երգչախմբի հետ: Համերգի ժամանակ կնվագեն դուդուկի և հարավ-մեքսիկյան միրիմբա գործիքի վրա:
Լրատվականին հայտնի է դարձել, որ Թանկյանը պահանջել է, որպեսզի ամբողջ կերակուրը լինի բնական և փաթեթավորված էկոլոգիապես մաքուր նյութերով: Ինչպես նաև նա հոգ է տանում, որպեսզի չօգտագործված կերակուրը համերգից հետո տրվի անապահովներին կամ բարեգործական կազմակերպություններին:
Կիևից հետո Թանկյանը կշարունակի համերգային շրջագայությունը Ռուսաստանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ