Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հայտարարությունը

Սեպտեմբեր 19,2013 21:26

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների կողմից մամուլում տարածած հայտարարությունները Երևանի քաղաքապատարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հրաժարվելու վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեց վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը և պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում։

Երևանցու վստահության քվեն ստանալիս մենք բոլորս էլ պատրաստակամություն ենք հայտնել հետամուտ լինել Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը ու պատասխանատվություն ենք ստանձնել կառուցողական մոտեցումներով, ինչու չէ, նաև համատեղ ջանքերով հնարավոր լուծման ուղիներ գտնել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի հետ կապված: Ինչ խոսք, հնարավոր է ներկայացնել բազմաթիվ պատճառներ ցանկացած ձևաչափում մասնակցությունից խուսափելու համար, սակայն ակնհայտ է, որ այս դեպքում ներկայացրած պատճառները ավելի քան հիմնազուրկ են և ակնհայտ հետապնդում են պոպուլիստական նպատակներ: Երևանի քաղաքապետարանը առաջարկում է ընդամենը թափանցիկ գործունեություն, որի աշխատանքը և արդյունքները օբյեկտիվորեն կներկայացվեն հանրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mariam says:

    Հուցվեցի, տիկի՛ն, կարելի է մտածել մեր հարցերը Ձեզ են անձամբ հուզում: Հետաքրքիր է, երբևէ հասարակական տրանսպորտից Դուք կամ Ձեր դուստրերը օգտված կաք, որ հիմա էլ քրտնաջան ուզում եք իբր այդ խնդրին լուծում տալ:

  2. Vahe says:

    Իհարկե երբեք չի օգտվել հասարակական տրանսպորտից, բա նա նման տպավորություն է թողնում, օրական մի հատ շոր ու զարդեղեն է կրում, ուր մնաց տրանսպորտ նստի, չհաշված իրա բիզնեսը որի մասին ընդհանրապես չի խոսում, հիմա էլ դառել է հասարակական քաղաքական գործիչ ու հայտարարություններ է անում, ողբամ քեզ հայոց աշխարհ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30