Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Գյումրու մանկապարտեզները սննդամթերք ձեռք բերում քաղաքի ամենաթանկ խանութից

Սեպտեմբեր 19,2013 21:19

Օրերս Aravot.am-ի ընթերցողներից մեկը հարց էր բարձրացրել, թե ինչո՞ւ են Գյումրու նախակրթարանների տնօրենները առևտուր անում քաղաքի ամենաթանկ խանութից, որի կողքով ռիսկ չեն անում անցնել անգամ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև երեխաների ծնողները: Ընթերցողը շեշտելով, որ ամենևին ցանկություն չունի հակագովազդելու այդ խանութը, այդուհանդերձ զարմացել էր` մի՞թե չի կարելի նույն մթերքը գնել ավելի էժան խանութներից:

Նշենք, որ խոսքը Գորկու փողոցում գտնվող «Կառոնա» վաճառատան մասին է, որը համարվում է Գյումրու էլիտար խանութներից մեկը, այստեղից մեծամասամբ օգտվում են քաղաքի մեծահարուստները, այստեղ առաջին սպառման ապրանքները , օրինակ` հացը 20 դրամով թանկ է մյուս տեղերից, շաքարավազը` 30-40 դրամով, իսկ կոնֆետը, օղին թանկ են 200-500 դրամով:

Մենք Aravot.am-ի ընթերցողի տրամաբանական այս հարցադրումն ու մտահոգությունը փոխանցեցինք Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներին` պարզաբանում պահանջելով թեմայի շուրջ: Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց. «Հունիս ամսից սկսած մանկապարտեզների կողմից կատարված գնումների հաշիվ-ապրանքագրերը ներկայացվում են քաղաքապետարան, այսինքն` այն խանութներից, որտեղ առևտուր են անում մանկապարտեզների տնօրենները, հաշվապահները ներկայացրել են քաղաքապետարան:

Այդ ապրանքագրերով ձեր կողմից հիշատակված «Կառոնա» անունը չկա , նշված չէ, և առհասարակ չկա որևէ մի ՍՊԸ կամ անձ, որտեղից, կամ որից  մեծ ծավալների ապրանք գնված լինի մանկապարտեզների համար: Խոսել այն մասին, որ ինչ-որ մեկ կոնկրետ անձից կամ կոնկրետ ՍՊԸ-ից գնվում է գերակշիռ մասը մանկապարտեզների սննդի, այդպիսի բան չկա: Դա չի համապատասխանում իրականությանը»:

Մեր այն դիտարկմանը, թե թիվ 16 մանկապարտեզի նախկին տնօրեն Գոհար Չիլինգարյանը փաստացի գնումներ է կատարել «Կառոնա» խանութից, նրա որդի` Ստեփանն է այս մասին տեղեկացրել Aravot.am-ին, Զոհրապ Եգանյանը շարունակեց. «Նորից եմ կրկնում, մանկապարտեզները, որ կատարում են գնումներ, այդ գնումների հաշիվ-ապրանքագրերը ներկայացնում են մեզ, և այդտեղ որևէ տեղ նշված չէ «Կառոնա» անունով ՍՊԸ կամ խանութ, այսինքն` այդտեղ չի երևում: Մանկապարտեզները ազատ են եղել, որտեղից կարողացել են, գնումներ կատարել են, բայց մեր միջամտությունը եղել է այն, որ մեզ ուղարկեն հաշիվ ապրանքագրերը, որպեսզի կարողանաք վերահսկել այդ պրոցեսը: Մեր այն հարցին, թե ձեզ այս պահին փաստ ենք տրամադրում, քաղաքապետարանը հետևողական կլինի՞, որ որևէ մանկապարտեզի վարիչ ինքնագլուխ  այդպիսի թանկ գներով սնունդ ձեռք չբերի, որից փաստացի տուժում են երեխաները. նրանց սննդակարգի քանակի հաշվին է արվում այս ամենը, քաղաքապետի մամլո խոսնակն ասաց. «Պետական գնումների մասին օրենքի համաձայն ամիս 23-ին հայտարարվել է մրցույթ, գնումները կատարվում են այդ օրենքի պահանջներին համապատասխան, ընկերությունները հայտերը կներկայացնեն մատակարարման, այսինքն՝ ով ինչ գին է առաջարկում կոնկրետ, ով որ հաղթող ճանաչվի, նրանից էլ գնումները կկատարեն: Այդ հարցը ամբողջովին կկարգավորվի իրավական առումով, մենք ստիպելու, ազդելու լիազորություններ չունենք, բայց ապրանքագրերը, որը մեզ ուղարկել են, այդտեղ ոչ միայն չկա «Կառոնա» անունով խանութ, այլ առհասարակ չկա որևէ սուբյեկտ, որտեղից գնումները գերակշռող լինեն, կա 10 տոկոս, 20 տոկոս, կա 30 տոկոս, և այն: Որ մի անձից են կատարում գնումները, իրականությանը չի համապատասխանում»:

Նշենք, որ «Կառոնա» անունով խանութը` անկախ նրանից ֆիքսված է մանկապարտեզների տնօրենների`քաղաքապետարանին ներկայացրած փաստաթղթերում, թե ոչ,  փաստացի գործում է Գյումրիում, և ինչպես փաստում է թիվ 16 նախակրթարանի նախկին տնօրեն Գոհար Չիլինգարյանի որդին, իր մայրը 630 հազար դրամ պարտք է եղել «Կառոնա» խանութին: Իսկ այս խանութի տերերը, ըստ նրա, այնքան բարեհոգի են, որ միշտ նիսյայով սնունդ են տալիս մանկապարտեզներին: Մեկ անգամ ևս շեշտենք, որ այստեղ հարցը ոչ թե «Կառոնայից» գնումներ կատարել-չկատարելն է, այլ տրամաբանված գներով սնունդ ձեռք բերելն է, հատկապես որ, ի տարբերություն մայրաքաղաքի, Գյումրու մանկապարտեզները անվճար չեն, այստեղ բավականին թանկ է վարձավճարը, և ծնողները մի կերպ, կաշվից դուրս գալով են երեխաներին մանկապարտեզ ուղարկում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչու՞ են Գյումրու մանկապարտեզները սննդամթերք ձեռք բերում քաղաքի ամենաթանկ խանութից:
    -Որևհետև այդ սննդամթերք ձեռք բերողները,՝ գող են, ավազակ են, անամոթ են, աննամուս են, անթասիբ են, անառակ են: Ինչն է հեշտ՝, անմեղ երեխաներից գողություն անելը: Հետո ինչպե՞ս են նայում այդ երեխաների աչքերին: Մի՞ թե՛ չեն հասկանում, որ երեխան հենց այդ տարիքից է դաստիարակվում, և հետո նույնը անելու է իրենց գլխին այն՝ ինչը որ տեսել ու սովորել է: Սա դեռ
    նամուսով ու թասիբով Գյումրեցին է: Իսկ ի՞նչ ասենք,՝ ղարաբաղցու, սյունիքցու, և վերջապես՝ Արարատյան դաշտավայրի մարդկանց մասին, ովքեր իրենց՝ նամուսը, թասիբը, հարգանքը, պատիվը
    թոթի արաղի ու խառը կանաչու հետ շուկա են հանել և՝ ,,մի ռուսական ասացվածք կա, որը անհարմար եմ զգում ասել,,: Բայց մենք դեռ պարծենում ենք, որ Հայ ենք:

  2. Մանկավարժ says:

    Որովհետև այդ խանութներց գնումներ կատարել պարտադրում են քաղաքապետարանից, ինչի չգիտեք? իմացել ենք Գյումրու քաղաքապետրանում Վերահսկիչ պալատը ստուգումներ է սկսել , և ուշադրության կենտրոնում հենց այդ հարցն է, սկզբում քաղաքապետրանը առանց մրցույթի պարտադրում էր կոնկրետ ինչ-որ կազմակերպությունից գնումներ իրականացնել, բայց երբ մանկապարտեզների տնօրենները բողոքեցին, որ ապրանքը հոտած է, սրանք վախից էդ կազմակերպությունից էլ չպարտադրեցին գնումներ անել, փոխարենը` պարտադրեցին կոնկրետ իրենց ծանոթների խանութներից գնումներ իրականացնել`Օրինակ Կառոնայից ”Թոռնիկ Գոռ” վաճառատներից, որտեղ գները մեկին երեք թանկ են, Բալասանյանին շատ ձեռնտու:Եվ անպայման թող վերահսկողները նկատի ունենան, որ ծնողներին Բալասանյանի հրահանգով պարտադրված է երեխաների վարձավճարները մուծել Հայկական զարգացման բանկի մասնաճյուղում, որը իր բարեկամի`Հրանտի բանկն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30