Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բյուզանդի փողոցի բնակիչները հավաքված են կառավարության շենքի հետնամուտքի մոտ, որպեսզի հնարավորություն ունենան հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ի վերջո ստանալ իրենց հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ Բուզանդի փողոցի բնակիչների բնակարանները ճանաչվել են հանրային գերակա շահ եւ 6-7 տարի է՝ նրանց խաբում են, բնակարաններ չեն տալիս։
Վարչապետ-Բյուզանդի փողոցի բնակիչներ հանդիպումը քիչ առաջ ի վերջո կայացավ. կառավարության ետնամասից դուրս գալիս բողոքավորներին հաջողվեց հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրանք նախ վարչապետին հրավիրեցին սրճելու՝ խոստանալով, որ իրենք են հյուրասիրում, ապա պատասխան պահանջեցին իրենց խնդրի վերաբերյալ:
Վարչապետը սրճելու հրավերը մերժեց, բայց խոստացավ սեպտեմբերի 24-ին երեկոյան ժամը 20-ին բնակիչներին ընդունել եւ հերթական անգամ քննարկել նրանց խնդիրը:
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո բնակիչները հեռացան, իսկ վարչապետը մտավ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ կուսակցության գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ