Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փակել են վարչապետի եւ նախագահի ճանապարհը

Սեպտեմբեր 19,2013 20:35

Բյուզանդի փողոցի բնակիչները կրկին հավաքվել են ՀՀԿ գլխավոր գրասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստն է կայանալու եւ կուսակցության գրասենյակում են հավաքվել ՀՀԿ-ի վերնախավը` նախագահի գլխավորությամբ:

Բյուզանդի փողոցի բնակիչները լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին, որ դեռեւս սեպտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է ընդուներ իրենց: Վարչապետի հետ հանդիպումը չի կայացել: Պարզաբանումներ կամ հիմնավորումներ բողոքավորներին չի ներկայացվել:

Ցուցարարները հավաքվել են Կառավարության շենքի հետեւի մուտքի մոտ, քանի որ վարչապետն այդ մուտքից է դուրս գալիս: Նրանք ցանկանում են հանդիպել վարչապետի հետ: Նրանք փորձում են փակել ճանապարհը, որպեսզի հնարավորություն ստանան խոսել վարչապետի կամ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` իրենց հարցերին վերջնական պատասխաններ տալու ակնկալիքով:

Բողոքավորները ցանկանում են կամ րոպե առաջ իրենց հարցերի պատասխանները ստանալ կառավարությունից, կամ էլ տոմս` Հայաստանից արտագաղթելու համար:

Ոստիկանները, որոնց թիվն ավելանում է, փորձում են կանխել բողոքավորների «պատնեշը» , սակայն, որեւէ ավելորդ քայլ չեն անում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ խայտառակություն: Լավ է որ նախագահն ու վարչապետը չեն կերպարանափոխվում, որ իրենց
    ընդհանրապես չճանաչեն: Մի ժամանակ լարախաղացներ էին գալիս, որոնց հետ, մեկն էլ փող էր
    հավաքում, եթե չեմ սխալվում, դրանց յալանչի էին ասում, ովքեր իբր ժողովրդին ուրախացներլու
    համար կատակներ էին անում, ուրախ մթնոլորտ սրեղծելու համար և հագնում էին մեծ ակնոցներ, մեծ
    քթով և շատ ճոխ բեղերով: Այ այս երկուսը իսկական յալանչիներ են, բայց առանց դիմակի: Ինչքան
    մարդ պետք է անամոթ լինի, որ դիմանա նման խայտառակության: Մնում է ամոթանք տալ թաղի
    խուժանին, իրենց ընտրության համար, մի գուցե նրանք մի փոքր ամոթ ունենան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30