Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Բազմաթիվ պրոբլեմներ են առաջանալու»

Սեպտեմբեր 19,2013 20:03

«Չեմ կարծում, որ մեր տնտեսության համար ձեռնտու է Մաքսային միություն մտնելը: Հարցը միայն եվրոպական մեքենաների ներկրումը չէ, պատկերացրեք բժշկական սարքավորումները, որոնք ոչ Ղազախստանն է արտադրում, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Բելառուսը: Բազմաթիվ պրոբլեմներ են առաջանալու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքերով՝  «Հ/կ սեկտորն ունի այդ հնարավորությունները՝ թե՛ վարձելու էքսպերտներ, թե՛ էքսպերտների բազա, պետք է ուսումնասիրություն արվի, մի հատ հասկանանք պլյուսներն ու մինուսները՝ տնտեսական առումով, բոլոր առումներով»:

Իշխանության բերած այն հիմնավորումները, որ անվտանգության առումով մենք այլընտրանք չունեինք ու դրա համար պետք է մտնենք Մաքսային միություն՝ ըստ Էդմոն Մարուքյանի, այդ հարցը նույնպես պետք է ուսումնասիրվի. «Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, մինչ Մաքսային միություն մտնելն էլ էինք ՀԱՊԿ-ի անդամ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30