Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում այսուհետ պատգամավորի ազատ աթոռի համար կպայքարի 2 թեկնածու: Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն այսօր պատգամավորի երրորդ թեկնածուի՝ Վահրամ Հովհաննիսյանի, գիրացման ուժն անվավեր է ճանաչել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վահրամ Հովհաննիսյանն առավոտյան ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել հետագա ընտրապայքարից՝ պարզաբանելով, որ բավարար ժամանակ չունի նախընտրական քարոզչություն անելու համար: Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների մեծամասնական ընտրակարգով ընտրված նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի տեղը ԱԺ-ում զբաղեցնելու համար այսուհետ կպայքարեն ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանն ու «Ժառանգությունից» առաջադրված Սամվել Հայրապետյանը:
Թեկնածուների նախընտրական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 29-ին կկայանա ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունը: Այսօր ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով բնակիչներին բոյկոտել առաջիկա ընտրությունն ու սեպտեմբերի 29-ին չգնալ ընտրության, քանի որ այս ընտրությունը ոչնչով չի տարբերվելու նախորդ ընտրություններից: Կոմիտեն նաեւ ոչ իշխանական մյուս թեկնածուներին առաջարկել էր ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց եւ թվացյալ մրցակցություն ստեղծելուց:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ