Ս.թ սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ.Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ:
Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում:
Կոնգրեսական Գրիմը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:
Դեսպան Մարգարյանն ու կոնգրեսական Գրիմը քննարկեցին ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը եւ իրականացվելիք աշխատանքները:
Կարդացեք նաև
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանայինհարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ