Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տոնոյանը քննարկել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը

Սեպտեմբեր 19,2013 18:36

Ս.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթին և քննարկեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան ոլորտներում ընդհանուր համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Դ.Տոնոյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև ադրբեջանական գերության մեջ գտվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված իրավիճակը: Նա անդրադարձավ վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած Ադրբեջանի Գերիների, պատանդների, անհետ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությանը, ով տեղեկացրել էր, որ հայ ռազմագերի Ինջիղուլյանը իբրև թե խնդրել է իրեն տեղափոխել 3-րդ երկիր: Եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարք չէ, ապա դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակումներ գրավումը` Հակոբ Ինջիղուլյանին փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով:

Նա նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը բազմիցս վերահաստատել է Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու իր խոստումը՝ այսպիսով բացառելով «հետապնդումների զոհ դառնալու հիմնավորված երկյուղի» հավանականությունը, առավել ևս, որ չկան ռասայական, ազգային պատկանելության, կրոնի, քաղաքական կարծիքի կամ այլ առումներով այդ երկյուղը հաստատելու հիմքեր:

Ընդգծելով այս փաստերը՝ ՀՀ ՊՆ առաջին տեղակալը կոչ արեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակին և այլ շահառուներին նմանօրինակ դեպքերի քննարկման ժամանակ հաշվի առնել վերոնշյալ հանգամանքները:

Նա նաև նշեց, որ Ինջիղուլյանին «փախստականի կարգավիճակ» շնորհելը միգուցեև հնարավորություն է գերության մեջ խուսափելու նրա նկատմամբ ֆիզիկական բռնություններից, խոշտանգումներից և այլ ողբերգական հետևանքներից, ինչպիսիք տեղի են ունեցել նախկինում նման դեպքերի ժամանակ (մասնավորապես ադրբեջանական գերության մեջ սպանված հովվի՝ Մանվել Սարիբեկյանի դեպքը): Նշվեց, որ բացասական նախադեպերը պետք է բացառվեն, հետևաբար հնարավոր գործողությունները պետք է առավելագույնս զգուշորեն և բազմակողմանիորեն քննարկվեն:

Պարոն Բիրվիրթը խոստացավ ՀՀ ՊՆ առաջին տեղակալի ներկայացրած դիրքորոշումը փոխանցել գլխավոր գրասենյակ: Նա միաժամանակ ընդգծեց փախստականի կարգավիճակ սահմանելու մանդատային գործընթացում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի անկախությունը և դրա բացառապես մարդասիրական, ոչ քաղաքական մանդատը:

Ի հավելումն` նշվեց, որ հայկական կողմը պատրաստ է գոյություն ունեցող միջազգային և այլ ձևաչափերում առանց միջնորդական ջանքերի երկկողմանի մակարդակով ադրբեջանական իշխանությունների հետ քննարկել այսօրինակ դեպքերը:

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30