Ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ: Այցը կրում էր ճանաչողական-ուսումնական բնույթ, որի շրջանակներում ուսանողների առջեւ դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները:
Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Վերջինս ողջունելով ուսանողներին` կարևորեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների առաջին արտագնա ուսումնական այցը արտերկիր` հույս հայտնելով, որ դա լավ ավանդույթի սկիզբ կդառնա:
ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկա իրավիճակը, իրականացվող միջոցառումները եւ համագործակցության ոլորտները, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը: Այնուհետեւ դեսպանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:
ՀՀ ԱԳՆ