Ս.թ. սեպտեմբերի 16-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 57-րդ նստաշրջանը:Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ,Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 17-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Մովսիսյանը: Նախարարն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀհամագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես, ՀԱԷԿ գործող էներգաբլոկի անվտանգության ապահովման բարձրացմանը եւ այդ ուղղությամբ իրականացվողմիջոցառումներին:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ այլ երկրներիպատվիրակությունների հետ:
ՀՀ ԱԳՆ