Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Սեդրակյանն իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանը խորհրդակցական սենյակում է (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2013 17:41

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այս տարվա հունվարի 31-ին իրականացված Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մտավ խորհրդակցական սենյակ:

Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին:

Երկու ամբաստանյալները՝ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն իրենց վերջին խոսքում մեղավոր ճանաչեցին, որ վախեցնելու նպատակով կրակել են Հայրիկյանի վրա, իսկ Վարդան Սեդրակյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Չգիտեմ ինչու հավատացած եմ, որ դատարանը արդար վճիռ կկայացնի»,-ասաց նա:

«Որեւէ փաստ կա՞: 30-ականներին, երբ որեւէ մեկին մեղադրում էին սպանելու համար, գոնե մեկ ցուցմունք պիտի լիներ: Հիմա կա՞ մի ցուցմունք, որով մեկն ասեր ՝ Սեդրակյանը ցանկացել է սպանել Հայրիկյանին: Դատաքննության ժամանակ տրված ցուցմունքները արժանահավատ չեն համարում:

Աբսուրդը որտեղ է, երբ երկուսը ձերբակալվել են, գտնվում են «Երևան Կենտրոն»-ում , որը ժողովրդին հայտնի է՝ ԿԳԲ-ի պադվալում, մեղմ ասած, չեն ունեցել անգամ պետական պաշտպան, նրանց ցուցմունքները պարոն դատախազը համարում է արժանահավատ, իսկ երբ դատավարություն է, ամբաստանյալները ունեն պաշտպաններ, լրատվամիջոցները լուսաբանում են այն, այս դեպքում, չգիտես ինչու նրանց ցուցմունքները արժանահավատ չեն համարում»,-ասաց Վ.Սեդրակյանը:

Այսօր դատարանում վերջին խոսքերի, պաշտպանական ճառերի ունկնդրմանը ներկա չէր տուժողը՝ Պարույր Հայրիկյանը, չնայած նրա ներկայացուցիչը՝ հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ներկա էր նիստին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30