Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է 13-ամյա անչափահասի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննության տեսուչ Վ. Համբարձումյանը և Ս. Աբրահամյանը 2013թ. օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում սեռական հարաբերություն են ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած` 13-ամյա դեռահասի հետ:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013թ. հուլիսի 26-ին Ս. Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Աբրահամյանին և Վ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ դատախազություն
,,Դե ոստիկան են, մի ղալաթ է արել են, թողեք թող ռադ լինեն, գտեք արդարացնող հանգամանքներ և մի փոքր ձևական տուգանքով բաց թողեք թող աչքի առաջից կորչեն գնան իրենց գործին,,:
Համոզված եմ, որ նման մի իրավական ձևակերպման հիմքով, մեր արդարադատություն կոչված
անառակաբարո սիստեմը, ելնելով նաև մեր առաջին քրիսոնիա պետություն լինելու փաստից ազատ
կարձակի այդ վիժվածքներին, որպես մեծահոգության դրսևորում, իսկ թե այդ երեխայի հետ ինչ
կլինի,՝ հերն էլ անիծած, բնականաբար երևի հայր էլ չի ունենա, կամ էլ անապահով ընտանիքից;
Ահա այսօրվա Հայաստանի իշխող վերնախավի պատկերը, ելնելով նախադեպերից, երբ հանծագործը
զին ծառայող է կամ ոստիկան, կիրառվում է թեթև վախեցնելու պատժամիջոց: Դե երբ իշխող հանցագործների մեջից են, նրանց նույնիսկ չեն էլ անհանգստացնի: