ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը երեկ որոշել է դիմել ՀՀ նախագահին փաստաբան Ռուբեն Սահակյանին վաստակավոր իրավաբանի կոչում շնորհելու հարցով: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՓՊ աշխատակազմի ղեկավար Լևոն Տեր-Ավետիքյանցը, որոշումն այսօր ուղարկվել է երկրի ղեկավարին:
Ռուբեն Սահակյանը 8 տարի գլխավորել է ՀՀ փաստաբանների պալատը, հոկտեմբերի 4-ից իր լիազորությունները կստանձնի Արա Զոհրաբյանը, ով ձայների ճնշող մեծամասնությամբ սեպտեմբերի 14-ին ընտրվեց ՓՊ նորընտիր նախագահ։
Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր մարմին է, որի կազմը փոխվել էր վերջերս՝ 2013 թ. մարտ ամսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ։ Խորհրդի կազմի մեջ են մտնում 12 փաստաբան՝ Արա Զոհրաբյանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Ռուբեն Հակոբյանը, Երվանդ Վարոսյանը, Գևորգ Գյոզալյանը, Կարապետ Աղաջանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Սիմոն Բաբայանը, Մարտուն Փանոսյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում