Ընթացիկ մրցաշրջանում «Բրոնդբյուի» անդրանիկ հաղթանակը Դանիայի առաջնությունում ֆուտբոլասերների հիշողության մեջ երկար կմնա՝ շնորհիվ թիմի երկրպագուներից մեկի ցուցադրած սթրիփթիզի:
Տանյա Ռասմուսենը տեղական թերթերի էջերին եւ հեռուստաէկրաններին հայտնվել է հանդիպման ավարտին տրիբունայում մերկապար ցուցադրելու համար:
Վերնաշապիկը հանել Տանյան սկսել է այն բանից հետո, երբ գրազ է եկել ընկերոջ հետ: Սակայն այս տարի ստադիոնի նրա հարեւանները երկար են սպասել իրենց «աստեղային ժամին»:
Ռասմուսենի ճանաչված լինելու մասին պատկերացում կարելի է կազմել թեկուզ միայն նրանով, որ անգամ հեռուստաօպերատորը հազարավոր ֆուտբոլասերների մեջ նախապես «որսացել» է Տանյային` նրա մերկապարը ուղիղ եթերում ցուցադրելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
“Նոր Քաղաքական Մշակույթի” իսկական անդամ: