Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ մեր իշխանությունները չեն դիմանում անկախության բեռին

Սեպտեմբեր 19,2013 16:47

«Ազատությունն ու անկախությունը ոչ թե պարծենալու համար են, այլ պատասխանատվության մեծ բեռ են, եւ մենք անընդհատ նկատում ենք, որ մեր քաղաքական էլիտան չի դիմանում այդ բեռին»,-այսօր ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա ասաց, որ իրական անկախության եւ սուվերենության դեպքում պետությունը չի վախենում զիջել իր սուվերենությունը: Օրինակ բերեց, որ Ֆրանսիայի Սահմանադրության մեջ կետ կա, համաձայն որի՝ այդ երկիրը համաձայն է հավասար պայմաններում զիջել իր սուվերենության մի մասը Եվրամիությանը կամ միջազգային հանրությանը: Այնինչ, մեր իշխանությունները չեն կարողանում իրապես անկախ լինել, որպեսզի «հավասար պայմաններում կարողանան այդ սուվերենության ներքո ունեցած լիազորությունները մասնակիորեն փոխանցել այս կամ այն ինստիտուտին՝ այս կամ այն պայմանագրի շրջանակներում»:

Այս համատեքստում, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը, տիկին Ալավերդյանը նշեց, որ ժողովրդին ամենաշատը վրդովեցրել է ոչ թե այն, թե ի՞նչ է արվում, այլ այն, թե ինչպե՞ս: Նա նկատի ուներ անսպասելի կայացրած որոշումը, երբ ոչ միայն ժողովուրդը տեղյակ չէր նման որոշումից, այլեւ իշխանության ամենաբարձր օղակներն անգամ անակնկալի եկան: Հարցին՝ դա ՌԴ-ի կողմից ճնշմա՞ն արդյունք էր, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ճնշելը չգիտեմ, ես ճնշում խոսքը չեմ օգտագործում, բայց ժողովրդի եւ պետական մարմինների անտեղյակության պայմաններում այդպիսի միանձնյա արված որոշման տպավորություն թողնող հայտարարությունը շատ հիմնավոր կերպով տպավորություն է ստեղծում, որ մենք ինքնիշխան չենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30