Լրահոս
Օրվա լրահոսը

Թվով երրորդ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան

Սեպտեմբեր 19,2013 16:44
«Փաստինֆո»ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Վ. Մկրտչյանի, սեպտեմբերի 12-ին  որոշում է  կայացրել քրեական գործից  մաս անջատելու, վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում  (կաշառք ստանալը) 2012թ. փետրվարի 9-ին կատարված լրացման` «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը»  ՀՀ Սահմանադրությանն համապատասխանության հարցը որոշելու նպատակով: Այսպիսով դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը:   

Գործից ամբաստանյալ Հովսեփ Հակոբյանի մասն անջատվել է  առանձին վարույթում և այդ մասով  քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի սահմանադրականության հարցի որոշում կայացնելը:

Այս հարցով արդեն երրորդ դատարանն է դիմում Սահմանադրական դատարան: Սույն որոշման մեջ մարզային  դատարանն արձանագրում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2012թ. փետրվարի 9-ին  օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ կաշառքի առարկայի շուրջ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունը, որը ենթադրում է պաշտոնատար անձի կողմից գույքի, արժեթղթերի նկատմամբ իրավունքը պահանջելը, դրանք ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը, համարվում է ավարտված հանցագործություն: Նման պայմաններում կաշառք ստանալու կամ այն ստանալու փորձի (նախապատրաստության) նյութական հանցակազմերի կիրառումը որոշ դեպքերում դարձել է անհնար, քանի որ կաշառքի առարկան պահանջելը, այն ստանալու խոստում տալը կամ կաշառքի առարկայի առաջարկն Կոտայքի մարզի դատարանը նկատում  է, որ այս հանգամանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաններն՝ համապատասխանաբար 2013թ.օգոստոսի 20-ի և 2013թ. հունիսի 23-ի որոշումներում, որտեղ «իրավացիորեն նշվել է, որ օրենսդրական նման ձևակերպման պայմաններում հանցագործությունը չի անցնում նախապատրաստության և հանցափորձի փուլեր և ավարտված է համարվում այն պահից, երբ անձը որևէ ձևով կպահանջի կաշառքի առարկան, այն ստանալու խոստում կտա կամ ստանալու խոստումը կընդունի»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012թ. փետրվարի 9-ին ուժի մեջ մտած օրենքով ստացվում  է, որ մի դեպքում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փորձի կամ նախապատրաստության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կարգով, անձի նկատմամբ նշանակվում է ավելի մեղմ պատիժ, իսկ կաշառք պահանջելու կամ խոստում ստանալու կամ առաջարկն ընդունելու դեպքում արարքը որակվում է որպես ավարտված հանցագործություն և անձի նկատմամբ նշանակվում է համեմատաբար խիստ պատիժ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30