«Եթե Ռուսաստանում Սոչիի օլիմպիադայի ժամանակ թույլ չեն տալիս, որ տղամարդիկ իրար ձեռք բռնած մտնեն մարզադաշտ, ուրեմն այնտեղ ճիշտ գործընթացներ են կատարվում»,-Aravot.am-ի հարցին` ճի՞շտ էր ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, այսպես պատասխանեց դրամատուրգ, երգահան Քրիստ Մանարյանը:
Նա նշեց, թեև ՌԴ-ի հետ սահման չունենք, բայց նա մեր հարևանն է ու հավելեց. «Մենք գիտենք ռուսի, նա՝ մեր հոգեբանությունը, իսկ փորձած թանը անփորձ մածունից միշտ էլ լավ է: Ես, քավ լիցի, բացարձակ դեմ չեմ Եվրոպային, ես դեմ եմ այն ամենին, ինչ վատ է մեր ժողովրդի համար, և կողմ եմ այն ամենին, ինչ Հայաստանին կօգնի»:
Պարոն Մանարյանը շեշտեց, թե ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է: Այս առիթով կատարած մեր դիտարկմանը` ՀՀ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում մեր թշնամուն, Քրիստ Մանարյանը պատասխանեց. «Դա բիզնես է, առևտուր: Կարող էինք, մենք էլ ուրիշներին թող վաճառեինք` չնայած հայը նման բան չի անի: Իսկ ինչ վերաբերում է թշնամուն զենք վաճառելուն, երևի թե դրա հակակշիռն էլ կա, որ միգուցե մենք տեղյակ չենք: Ես էլ լսել եմ, որ մենք էլ Չինաստանից, թե Գերմանիայից ենք ռակետներ գնել: Թե հիմա Ռուսաստանը այդ զենքը մեր թշնամուն ինչի համար է վաճառել …իհարկե, դա էլ է տրամաբանական, որ առաջինը մեր դեմ է կիրառելու: Բայց ես կարդացի` իբր այդ զենքը հայերի դեմ չպիտի օգտագործվի, հակառակ դեպքում շատ ուրիշ հետևություններ կլինի: Այնուամենայնիվ, ՌԴ-ն զգուշացրել է այդ մասին»:
Մեր հստակեցմանը` փաստորեն, ճիշտ ուղու վրա ենք, պարոն Մանարյանն այսպես արձագանքեց. «Հայերը միշտ են ճիշտ ուղու վրա, երբ իրենք իրենց չեն դավաճանում: Այսինքն`մի քիչ սիրուն խոսք չի, բայց իրականում այդպես է. խելացի գառը յոթ ոչխարից կաթ կխմի: Կարող ենք Եվրոպայի հետ էլ լեզու գտնել, պետք եղավ սատանայի հետ էլ լեզու կգտնենք, միայն թե այս ժողովրդի համար լավ լինի»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք` ստեղծված իրավիճակում Եվրոպայի հետ լեզու գտնելու շանսեր կա՞ն: Քրիստ Մանարյանը պատասխանեց. « Շանսեր միշտ կան, այն էլ հայի համար, որ խելացի է ու տրամաբանել գիտի: Պարզապես իր եսը մի կողմ պիտի դնի: Ի տարբերություն մյուս ժողովուրդների, որ կոլեկտիվ գիտակցության կրող են, մենք մեր անհատականությունները պետք է մի կողմ թողնենք և միավորվենք կոլեկտիվի մեջ և, այդ դեպքում տիեզերքը կգրավենք: Դա մեր թշնամիները լավ գիտեն, մենք պիտի մեզ թափ տանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դու քո կաթը գտել ես խմի !!!
Ֆրանսիացիներն ասում են, – եթե ուզում ես պատկերացնել անսահմանությունը, մտածիր մարդկային ապուշության մասին…
Եվ Գառը և Լևոնը,՝ երկուսն էլ շատ լավ են ասել: