Լրահոս
Օրվա լրահոսը

«Սմայլիկն ավելի խոսուն է, քան երկար-բարակ նախադասությունը». Այսօր սմայլիկի ծննդյան օրն է

Սեպտեմբեր 19,2013 16:25

Ժամանակին ժպտում, տխրում, բարկանում, համբուրում էինք միայն իրական կյանքում, հետո այդ ամենը տեղափոխվեց նաև վիրտուալ աշխարհ: Հիմա սմայլիկների միջոցով  խոսակցին փոխանցում ենք այն զգացմունքները, որոնք թվում է, թե անհնար էին էկրանից այն կողմ հասցնել:

«Վիրտուալ շփման պայմաններում սմայլիկները մեծ դեր ունեն, ես առանց դրա ոչինչ չեմ գրում- ասում է 19-ամյա Լիլիթը, – շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է զգում զրուցակիցդ քեզ հետ խոսելիս, այդպես շփումն ավելի իրական է թվում»:

22-ամյա Վարդինեն էլ կարծում է՝ առանց սմայլիկների շատ դժվար կլիներ. «Հաճախ, ի պատասխան միայն սմայլիկ ես դնում, ու ըստ իս՝ այն ավելի խոսուն է, քան երկար-բարակ նախադասություններ գրելը, վերջիվերջո ամեն ինչում զգացմունք է պետք»:

Սմայլիկի հայտնվելու գործում մեծ դեր ունի անգլիացի նկարիչ Հարվի Բելը, ով 1963թ. սեպտեմբերի 19-ին ապահովագրական կազմակերպություններից մեկի կողմից պատվեր ստացավ հորինել նշան, որը պետք է ամրացվեր աշխատակիցների հագուստի վրա և ստիպեր ժպտալ հաճախորդներին: 10 րոպեում նկարիչը պատկերում է կլոր, դեղին դեմք և փակագծի նման ժպիտ 🙂 : Հենց սեպտեմբերի 19-ն էլ դարձավ սմայլիկի ծննդյան օրը: Իսկ արդեն 1982թ.-ին Սքոթ Ֆալման անունով մի պրոֆեսոր առաջարկեց վերջակետ, գծիկ ու փակագիծ նշաններն իրար կպած գրել ու համակարգչին ևս ստիպել ժպիտ փոխանցել:

Վերջին շրջանում, հայատառ գրելու հետ մեկտեղ մենք՝ հայերս, սկսել ենք սոցցանցերում կիրառել նաև հայատառ սմայլիկներ, որոնք ճիշտ է, համակարգիչը չի հասկանում, բայց կարևորը օգտատերերը հասկանում են 🙂 : Այսպիսով,  ժպիտ սմայլիկը դառնում է՝ :Ճ, ծիծաղը՝ :Դ և այդպես շարունակ 🙂 :

Հարցումների միջոցով պարզեցինք նաև սմայլիկների այն եռյակը, որոնք ամենաշատն ենք կիրառում.

  1. ^_^  (ժպիտ)
  2. 😛  (լեզու հանող սմայլիկ)
  3. 😀  (ծիծաղ)

Շնորհավոր սմայլիկի ծնունդը  🙂

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30