Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Շահե քահանա. «Կրոնավորը եղել է միշտ իր տեղում»

Սեպտեմբեր 19,2013 15:24

«Մենք չենք ունեցել կաթողիկոս-թագավոր: Կրոնավորը եղել է միշտ իր տեղում,  երազ ունենալով տեսնել անկախ պետություն: Եթե պատմականորեն վերցնենք, իմաստուն մեր հոգեւորականները միշտ կանգնած են եղել հայոց պետականության կողքը»,-այսօր Հայաստանի կայացման գործում եկեղեցու դերի ու նշանակության մասին նշեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Նրա խոսքով, արցախյան պատերազմի ժամանակ հայ կրոնավորը կանգնած է եղել զինվորի կողքին, Քրիստոսի սիրով է, որ մենք հայրենիքի պաշտպան ենք եղել, այս ամբողջը մի ժառանգություն է.

«Որպես եկեղեցի, վրիպման շրջաններ ենք ունեցել, սակայն պետությունը միշտ կանգնած է եղել մեր կողքին: Եկեղեցին այսօր փորձում է շնչել, մեր կրոնավորները ծույլ չեն՝ բանակում են ծառայում, բանտում են եւ ուրախության եւ տխրության պահերին»:

Ինչ վերաբերում է կրոնական գրականությանը, քահանան նշեց, որ այսօր երիտասարդ սերունդն ակտիվ դաշտի կողմնակիցն է, այսինքն՝ համացանցի, իսկ պասիվ դաշտը՝ տպագիր գրականության: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գրախանութներ է բացում, բայց ընթերցողներ չկան, քիչ են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30