ՀՅԴ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով, որ
– սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության, նմանվելու են նախորդ բոլոր ՙընտրություններին՚,
– ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,
Կարդացեք նաև
– Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ , ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է
- Ընտրության արդյունքը չլեգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
- Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց:
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտե