Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է

Սեպտեմբեր 19,2013 14:54
Gagik Carukyan

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից օրերս հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դիրքորոշման առիթով: Ի. Տոնոյանը հիշեցրել է, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերին Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմանը «երկիմաստությունը» բացառող գնահատական է տվել, որ՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, կարեւորագույն տնտեսական գործընկերը, ռազմավարական դաշնակից: «Բացի դրանից՝ այնտեղ ապրում են հազարավոր հայեր, եւ դժվար թե որեւէ մեկը ցանկանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Այնպես որ` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ պարոն Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է: Իսկ Մաքսային միության առումով դեռեւս ժամանակի քննություն է պետք»,- նկատել է մամլո խոսնակը: 

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30