Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղջիկները կրկնօրինակում են Սիրուշոյին եւ Լիլիթ Հովհաննիսյանին

Սեպտեմբեր 19,2013 14:23

«Վերջին 5 տարիների ընթացքում աճել է հետաքրքրությունը դեպի նորաձեւությունը, թե պատանիները, թե երիտասարդները հետեւում են նորաձեւությանը: Այն ավելի հասանելի է դարձել համացանցի շնորհիվ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորաձեւության մասին նշեց «Mashroom» բլոգի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը:

Նրա խոսքով՝ նորաձեւությունը դարձել է ավելի լայն շերտերին հասանելի, մեր հասարակությունը սկսել է տարբերակել, թե ինչն է նորաձեւ ամբողջ աշխարհում, մարդիկ ստիպված չեն կրել այն, ինչ կա: Շատերը ոգեշնչվում են արտասահմանյան դեմքերից, նրանք այն մարդիկ են, ովքեր նորաձեւության աշխարհից են: Այսօր հայ աստղերը նույնպես ոճի ու նորաձեւության թելադրողներն են: Նրանք նույնպես հետեւում են նորաձեւությանը, դա Սիրուշոն եւ Լիլիթ Հովհաննիսյանն է: Աղջիկները թե սանրվածքը, թե աքսեսուարները կրկնօրինակում եւ մատուցում են իրենց ձեւով.

«Համաշխարհային նորաձեւությունը գնում է մինիմալիզմի կողմով, գույները միատոն, պարզ պետք է լինեն՝ սեւ, կաթնագույն, սպիտակ: Կարելի է օգտագործել խոշոր աքսեսուարներ, իսկ հագուստը չպետք է անհարմար լինի»:

Ինչ վերաբերում է հայաստանյան տղաներին, ապա, ըստ Մարիաննա Քաբաբյանի, նրանք շատ են փոխվել, միատոն, սեւ գույնը կարծես թե վերացել է, տղաները բաց են դարձել գույների նկատմամբ, իհարկե՝ խոսքը ոչ բոլորի մասին է.

«Նորաձեւությունը ինքնաարտահայտման միջոց է: Հայ ազգը ընկալում է լավը շատ շուտ: Տխուր է, երբ մարդը միայն նորաձեւությամբ է ապրում, պետք է նորաձեւությունը քեզ ենթարկվի, այլ ոչ թե դու նորաձեւությանը՝ համատարած բրենդամոլությունը տխուր է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30