Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբր ես եմ կծել այդ խեղճ, մինուճար ոստիկանին». Արգիշտի Կիվիրյանի ատամները փորձաքննություն են անցել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2013 13:32

«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր կրկին քննչական ծառայություն էր հրավիրվել: 

«Կրկին ինձ հրավիրել են վկայի կարգավիճակով, այնինչ քրեական գործը փաստացի հարուցված է իմ դեմ, եւ ես, կարելի է ասել, փաստացի մեղադրյալ եմ: Բայց մինչ օրս քրեական գործեր չեն հարուցել ինձ բռնության ենթարկելու փաստերի առթիվ: Նախաքննական մարմինը համառորեն հրաժարվում է դա անել»,- այսօր նախքան հատուկ քննչական ծառայություն մտնելը՝ ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Նա պատմեց, որ այս ընթացքում երկու փորձաքննություն է անցել. «Ատամներիս փորձաքննություն է եղել, որ պարզեն, թե արդյոք ես եմ կծել այդ ոստիկանին: Արդյունքը դեռ չկա, եւ ես ինքս ցանկանում եմ, որ այդ արդյունքը լինի, որովհետեւ անաչառ արդյունքի պարագայում պարզ կլինի այն հեքիաթը, որը ներկայացվում է նախաքննության մարմնի կողմից… իբր ես եմ կծել այդ խեղճ, մինուճար ոստիկանին»:

Երկու օր առաջ Արգիշտին անցել է նաեւ դատակենսաբանական փորձաքննություն. «Պարզվում է՝ մեկ ամիս անց ոստիկանի մեքենայի մեջ հայտնաբերվում է արյուն: Ինձնից վերցվել են արյան նմուշներ: Քանի որ մեքենայում արյունը հայտնաբերվել է դեպքից մեկ ամիս անց, դա ինձ թույլ է տալիս ենթադրել , որ ոստիկանությունը ակտիվ կերպով փորձում է ինչ-որ բան սարքել»:
Որ տպավորություն չստեղծվի, թե Կիվիրյանը խուսափում է հարցաքննությունից, այսօր տասնյակ փաստաբաններով ներկայացած Կիվիրյանը հարցաքննության գնաց մի փաստաբանի հետ:

Մանրամասները՝   տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30