Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապրելու լիցքերը

Սեպտեմբեր 19,2013 13:17

Մի երիտասարդ կին, որն, ըստ երեւույթին, նաեւ քաղաքական հավակնություններ ունի, «Առավոտին» տված հարցազրույցում կոչ է արել աղջիկներին որոշակի տարիքում զրկվել կուսությունից: Վստահ չեմ, որ այդ կոչը տեղին է. դա, ինձ թվում է, ամեն մեկի անձնական գործն է, եւ այստեղ որեւէ պարտադրանք կամ «վերջնաժամկետ» չպիտի լինի: Գործարան չէ, որ այսինչ ժամկետում անպայման պետք է «պլան կատարի»՝ ամեն ինչ անհատական է: Բայց այդ կոչն ինձ այնքան արտառոց չթվաց, որքան դրա արձագանքները՝ վառել, գնդակահարել, ափսոս, մեզանում մահապատիժն այլեւս գոյություն չունի եւ այլն: Մարդիկ՝ տղամարդիկ եւ կանայք, իրենց այնպիսի բարոյական բարձունքների վրա են զգում, որ գտել են, այսպես ասած, մի «մեղավոր հոգի», որին կարող են քարկոծել: Ով որ մեղքեր չունի, թող առաջինը քար շպրտի:

Վաղուց ստուգված բան է. մարդկանց արագ են միավորում բացասական էմոցիաները՝ ատելությունը, դատապարտումը, դժգոհությունը՝ «մենք՝ բարոյականներս, ազգային արժեքների ջատագովներս, միահամուռ դատապարտում ենք…» եւ այլն: Եթե մարդկանց կոչ անես միասին ուրախանալ, հպարտանալ ինչ-որ մի բանով, սիրել ինչ-որ բան, նրանք հաստատ սեւ բծեր կգտնեն այդ առարկայի կամ երեւույթի մեջ:

Մոսկվայում բացվել է Սուրբ պայծառակերպության տաճարը եւ եկեղեցական համալիրը: Ես չեմ զգացել, որ Երեւանում այդ իրադարձությունը որեւէ մեկին ուրախացնի: Շատերն ուրախացել էին, որ արարողությանը ներկա չէին Պուտինը, Մեդվեդեւը կամ Սոբյանինը, ինչը համարվեց Հայաստանում մոտալուտ իշխանափոխության գրավականը: Չգիտեմ, գուցե այդպես է՝ Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները ոչ մեկի աչքի լույսը չեն: Բայց եթե մի կողմ դնենք քաղաքականությունը, մի՞թե դրական փաստ չէ, որ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ապրող հարյուր հազարավոր հայեր կունենան իրենց հոգեւոր կենտրոնը, կկարողանան շփվել իրար հետ, հաղորդակցվել մեր լեզվին, մշակույթին: Իհարկե, այստեղ էլ կարելի է վատ բան տեսնել՝ ինչո՞ւ այդ հայերը Հայաստանում չեն: Մի խոսքով՝ եթե փնթփնթալու առիթ փնտրես, միշտ էլ կգտնվի:

Բացասական կերպարի նկարագրությունը ֆիլմում կամ գրքում, հայհոյանքը, դժգոհությունը, դատապարտումը մշտապես ընկնում են պարարտ հողի վրա: Հոգեբանական մեխանիզմը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. ինչո՞ւ են հարեւանուհիներ Վարդուշն ու Հայկանուշը առավոտյան նստում սուրճի բաժակի շուրջ եւ բամբասում Ազգանուշից:  Որովհետեւ այդ երկու հարեւանուհիներին միավորում է հետեւյալ միտքը՝ «մենք լավերով հավաքվել ենք՝ վատի մասին խոսելու համար»: Այդ միտքը նրանց ապրելու լիցքեր է տալիս:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. hamest says:

    Հարգելի Ա.Աբրամյան չեի սպասում այդքան սխալ մեկնաբանություն,համենայն դեպս Ձեզանից

  2. Վարդան says:

    Սխալի մասին խոսք լինել չի կարող-ամեն ինչ հրաշալի է ասված: Համազգային մուննաթի, չուզողության, պատերի տակ խոսելու պառավական երևույթները ակնհայտորեն այսօր ծաղկում են Հայաստանում: ԲԱՅՑ. պետք է կենտրոնանալ ցանկացած ԲԱՑԱՍԱԿԱՆ երևույթը ծնող բարոյահոգեբանական պատճառների վրա: Այն պայմանները, որոնցում հայտնվել է ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ-ը, լիարժեք և լիաթոք սնում են նման երևույթների զարգացումը: Ավելի պատկերավոր լինելու համար մեկ օրինակ. կան ամերիկյան ֆիլմեր, որտեղ մի խումբ մարդկանց փակում են սենյակում կամ ինչ-որ տարածությունում և պայմանը մեկն է՝ մյուսների հաշվին դուրս պրծնել-փրկվել: Եվ նույնիսկ իրենց կյանքում երբևէ բացասական պահվածքով աչքի չընկած մարդիկ դուրս են գալիս միմյանց դեմ, ընդհուպ մինչև իրար սպանելը: Պատկերացրեք այդ ֆիլմում, մոտենան և սենյակում փակած իտալացուն տեղեկացնեն, որ ձեր զարմիկը Ամերիկայում 10 մլն դոլար է շահել, ի՞նչ արձագանք կտա նա (ինչպես Հայաստանում ապրելու, իրավունքի ու պաշտպանության հույսը կորցրած մարդուն են ասում՝ Մոսկվայում հայկական եկեղեցի են բացել): Իսկ Հայաստանը այսօր այդպիսի մի փակ սենյակ է:

  3. Վարդան says:

    Այսինքն այսօր չկան հիմքերը՝ մարդկանց մեղադրելու, թե ինչ եք մուննաթախառը, պառավական, ու ծայրահեղական կոչեր հնչեցնում: Հավատացեք, իրա հայրենիքով հպարտ, բարեկեցիկ, լավ ապագայի հույսով, արդար երկրում ապրող մարդը թքած կունենա թե անձնական կյանքում անհաջողակ ինչ-որ մեկը ինչ-որ տգետ ու անտեղի հայտարարություն արեց: Նման հայտարարությունները նույնիսկ չեն հայտվի ասպարեզում, իսկ հայտնվելու դեպքում զուտ բարի հումորի կվերածվեն:

    • Bobo says:

      Հարգելիս, շատ գրավիչ է մեղավորներին մեզանից դուրս փնտրելը:
      Ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու է մեզանից յուրաքանչյուրը: Հայրենիքը ինչի հաշվին պիտի հպարտ դառնա, երկիրը արդար, եթե մենք յուրաքանչյուրս մեր տեղում չենք ուզում փոխվենք??

  4. Արսեն says:

    Միտքը լավն էր (աղջիկներին որոշակի տարիքում զրկվել կուսությունից), բայց վախենամ, Հայաստանի պայմանում, դա կբերի ընդհամենը ևս մի մոնոպոլիայի առաջացման։ Կայյծակնային արագությամբ կբացվի, ասենք՝ ՚՚Սիթիդեկույս սերվիս՚՚ ընկերությունը, «արդար» մրցակցության պայմաններում կշահի տենդերը և իր ծառայության գինը կնշանակի ասենք մի 200000 դրամ։
    Ւհարկե կլինեն մարդիկ, որոմք կբողոքեն այդ գների դեմ։
    Կառաջանա ՚՚ Չենք կուսազրկվի 200000 դրամով՚՚ հասարակական շարժումը։
    Աղջիկները կհավաքվեն կուսազրկման հաստատությունների դիմաց և կգոռան. «Հարյու՜ր- հազա՜ր, հարյու՜ր- հազա՜ր»։
    Առաջանում են նաև օրենսդրական հարցեր։
    Մասնավորապես՝
    Ւնչ տոկոսադրույք է ունենալու կուսազրկման ավելացված արժեքի հարկը?
    ինչպես վարվել մինչև օրենքով սահմանաված «որոշակի տարիքը» սեփական նախաձեռնությամբ կուսազրկված աղջիկների հետ? (առաջարկում եմ գանձել պետական տուրք կուսազրկման ծառայության արժեքի 3/4-ի չափով և օրինականացնել)։
    Ւնչ արտոնություննր սահմանել սահմանել սոցիալապես անապահով խավերին պատկանող աղջիկներին կուսազրկման ծառայությունից օգվելու համար?
    Ւնչ պատիժներ սահմանել կուսազրկումից չարակամ խուսափող աղջիկների հետ?
    Մի խոսքով, կստացվի սովորական հայկական պատմություն լիքը կոռուպցիոն ռիսկերով։
    Ավելի լավ է՝ ամեն ինչ մնա ինչպես որ կա։

    • Համլետ says:

      Գերազանց է,Արսեն:
      Բայց հիշեցնեմ,որ վաղուց ՀՀԿ-ին կից գործում է ,,Սեքսի ֆոր Ման Օն Ման,, տղամարդկանց կուսազրկման կենտրոնը,որի ղեկավարն է Արթուր Բաղդասարյանը՝ հասարակական կարգով:Այդ կենտրոնում,տարին 2 անգամ կազմակերպվում են միջազգային սեմինարներ՝ մասնակցությամբ Դանիայի,Շվեցարիայի,Հոլանդիայի,Նորվեգիայի ու Ֆրանսիայի հանրահայտ համասեռամոլներ ու ոչ կույս տղամարդ հաճախորդներ:Այդ սեմինարներն ավտանգ դարձնելու նպատակով (դե՝ մարդ էս էլի) ընթացքում,մասնակիցներին բաժանվում են “Արմենիկում” “հարահայտ” դեղահաբեր՝ “Made in SS” դաճվածքով ու թարս բուսնող խիյարի սերմեր:”Հայկական “ապահով” հաճախորդացման ճանապարհով կուսությունից առանց ցավի զրկվելը” թեմայով դասախոսություննե են կարդում ու իրենց հարուստ փորձն են հաղորդում ՀՀ Ժողովրդական Հաճախորդ Արթուր Բաղդասարյանը, Վաստակավոր Հաճախորդներ Արտաշ Գեղամյանը, Պարույր Հայրիկյանը,Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խոսրով Հարությունյանը,ինչպես նաև՝ հաճախորդացման գիտությունների դոկտորներ Նիկոլ Փաշինյանը,Դավիթ Շահնազարյանը,Արամ Զ Սարգսյանը,Ալեքսանդր Արզումանյանը:Այս փորձի բեղմնավոր փոխանակման գործընթացների արդյունքում,մեր՝ հայկական տիպի հաճախորդացման փորձը շուտով լայնորեն կտարածվի Եվրոօլուխների մոտ ու հաստատ կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՈ-յում:Առաջ՝ դեպի ԱՀՀ՝ “Ապահով Հաճախորդացվող Հայաստան”:

  5. Gevorg says:

    Կուսությունից զրկվելու կոչը անմիտ մի կոչ է.. Հայհոյողներին էլ հասկանալ հնարավոր չէ – կարժես կամ պառաված օրիորդներ են, կամ էլ կույս չտեսած տղամարդիկ..
    Եկեղեցու հետ համաձայն չեմ: Տխուր է: Նորից ու կրկին ապացուցում ենք, որ դա թերևս միակ բանն է, որին ընդունակ ենք: Եվ իհարկե, նորաբաց եկեղեցին պիտի արժենա տասնյակ միլիոնավոր դոլարներ: Այս անդուր մեդան անընդհատ շարունակվում է. շատ երկրների շատ քաղաքներում հայերն անդուլ եկեղեցի են կառոցում: Ինչ է տալիս դա ազգին, բացի աննպատակ սառեցված հսկա միջոցներից? Միայն թալանի օջախներ են դրանք` չար, դաժան, կարիքավորների հանդեպ անհաղորդ:

  6. անցորդ says:

    Մի երիտասարդ կին, որն,

    նախ և առաջ լեզվի կույսությունը է կորցրել ,,,,,

  7. gago says:

    Էքսցենտրիկ, թե պարզապես մեկը ով տառապում է չկայացման սինդրոմով: Կարևոր չէ, բայց ցավալին էն ա, որ մենք էսօր ավելի կարիք ունենք առողջ սերունդ դաստիարակելու: հատկապես մոր դերը ընտանիքում անհնար է գերագնահատել և հանրությանը ներկայացնել նման կերպար, ոչ մի ձևով չի օգնում հայ կնոջ, մոր կերպար ստեղծելուն:

  8. Nem says:

    Արսենի մեկնաբանությունը դուրս եկավ:
    Բայց հեղինակի հետ ել կարելի է համաձայնվել, պետք չե ամեն բան դիտարկել նույնանման
    և նույն հարթության մեջ: Մատն ու քիթը պետք է տարբերել..

  9. sergik says:

    էստեղ բացասականությունը կապ չունի, էստեղ կապ ունի դիալեկտիկական մատերիալիզմի օրենքներից մեկը՝ հակասության, պայքարի և միասնության օրենքը….

  10. խաչատուր says:

    Կարդում եմ ու զարմանում թե ես ուր հասանք, որ Արամ Աբրահամյանի նման հարգարժան լրագրողն էլ է սկսել մանր մունր բաներ ման գալ մեր երկրի դժգույն կյանք փոքր ինչ գունազարդելու համար: Հարգելիներս սա վերջն է եվ բոլորս պարտավոր ենք գոռալ, քանզի հետո այլեվս չի լինի, այսինքն այսքան հազար տարի գոյատեված մի ազգ մեր աչքի առաջ հաստատ քայլերով գնում է դեպի վերացում, ոչ թե այն պատճառով որ կան թշնամիներ…… այլ մի քանի թուրքանման «կարող» հայեր ուզում են միլիարդ դոլլառնեռն անընդհատ ավելացնել: Ամեն ինչ շատ պարզ է, մի բարդացրեք:

  11. խաչատուր says:

    Եվ այսպիսով Հարգելի պարոն Աբրահամյան, եկեղեցին կառուցվեց, «ուրախանալու» առիթ է, քանի որ իրոք ինչպես հայտնի ասացվածքում «բոլնոյ պեռեդ սմեռտըւ պօտել» կամ հիվանդը մեռնելուց առաջ քրտնեց, դա լավ նշան է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30