Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Բացառում եմ, որ Հայաստանը փաստացի դառնա Մաքսային միության լիարժեք անդամ»

Սեպտեմբեր 19,2013 13:07

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի` այսուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միաբեւեռ է

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամն այսօր քննարկում էին կազմակերպել` «Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նշեց, որ հնարավոր է գտնել այնպիսի կարգավիճակ, որ Հայաստանը մնա Ասոցացման գործընթացում, քանի որ այդ փաստաթուղթը չի կարելի կորած փաստաթուղթ համարել: Այդ կարգավիճակն ավելի ցածր կլինի, քան Վրաստանին ու Մոլդովայինը, բայց Ադրբեջանից եւ Բելասռուսից բարձր կարգավիճակ կլինի: Նա նշեց, որ սա ամենեւին էլ անհնարին չէ դրա իրագործումը, եւ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կմասնակցեն Վիլնյուսի գագաթնաժողովին եւ կպահպանեն Հայաստանի տեղը Ասոցացման համաձայնագրի շրջանակներում:

Շահնազարյանը նշեց, որ բացառում է, որ Հայաստանը փաստացի դառնա Մաքսային միության լիարժեք անդամ. «Անհնար է լինելու դա իրականացրել, առայժմ ինչ կա հայտարարվել է սեպտեմբերի երեքին` ցանկությունների մասին արձանագրում էր», նշեց Դ.Շահնազարյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չի կարելի սեպտեմբերի երեքի որոշումը ոչ արտառոց համարել, քանի որ Մաքսային միության որոշումները անդամ երկրներում պարտադիր կայացում են նախատեսում, այսինքն` Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված վտանգ է:

Նա նկատեց, որ անսպասելի չէր այս որոշումը: «Շատ են խոսում անվտանգությունից: Ինքնիշխանության կորուստը ավելի վտանգավոր է: Կրասնոդարը անվտանգության խնդիր չունի, բայց ի՞նչն ենք ինչի հետ համեմատում….», նկատեց Քոքոբելյանը` անդրադառնալով վերջին օրերին հնչող հիմնավորումներին: Նրա համոզմամբ այսուհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միաբեւեռ է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30