ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով :
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում էին նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»