«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամն այսօր քննարկում էին կազմակերպել` «Երկխոսություն ԵՄ-ի հետ, հնարավորություններ եւ հեռանկարներ» թեմայով:
Հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը իր ելույթում նախ նշեց, որ մեկ ամբողջության մեջ բոլոր հարցերի պատասխանները գտնելը հնարավոր չէ, սակայն քննարկումները հնարավորություն են տալիս ռացիոնալ հայացք գցել գործընթացների վրա:
ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները եւ երկխոսությունը` 2009թ. ավելի ուրվագծված տեսք ստացավ Արեւելյան գործընկերության շրջանակներում խորացրել է բանակցությունները: Հայաստանի քաղաքականությունը չէր կարող ստատիկ լինել, ամեն ինչ արել ենք մեր առաջնահերթություններն ունենալով առավել մասնակցություն ունենալ տարբեր:
Սեպտեմբերի երեքին` Մաքսային միությանը միանալու Հայաստանի կողմից հայտարարության առիթով նա նշեց, որ այս հարցով էլ վաղուց են սկսել քննարկումները, մենք ունենք անընդհատ սպառնալիքի տակ գտնվող սահմաններ:
Կարդացեք նաև
Նա նկատեց, թե ոչ հիմնավոր եւ անլուրջ է վերաբերվում, երբ ասում են, թե իշխանությունները այլ բան էին ասում, հետո այլ բան արեցին, քաղաքական որոշման կայացման հիմքերի խնդիր չի եղել, նշեց նա:
Մեր եվրոպացի գործընկերների հետ պետք է շարունակենք երկխոսությունը, շփման եզրեր գտնել տարբեր ոլորտներում, քաղաքական համագործակցությունը, եվրոպական արժեքային համակարգ ունեցող սուբյեկտի հետ մեր աշխատանքը կշարունակվի: «Մենք երբեք միակողմանի քաղաքականություն չենք վարել, հատկապես աշխարհում ի հայտ եկող նոր սպառնալիքների, փակ սահմանների պայմաններում», հավելեց նա:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ