Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի է ենթարկվել 2-րդ կարգի հաշմանդամ Վիգեն Դավթյանը. «Գլխիս հարվածներից հետո ցնցումներս կշարունակվեն ավելի դաժան»

Սեպտեմբեր 19,2013 12:53

 Aravot.am-ը զրուցեց «ԺՈՒԿ» կուսակցության անդամ Վիգեն Դավթյանի հետ, ով երեկ երեկոյան Շիրակ հանրախանութի մոտ ծեծի էր ենթարկվել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի թռուցիկները բաժանելիս:

Նա հազիվ էր կարողանում խոսել. «Ես գնացի ժողովրդի մոտ կանգնեցի, տարիքով մարդիկ էին նստած, մեկը նարդի էր խաղում, զբաղվում էին, ասեցի մոտենամ, թռուցիկներից տամ: Մի երիտասարդ մոտեցավ, իր թաղն էր, ասեց՝ էդ ո՞ւմ ն ա, ասի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, վաղը չէ մյուս օրը հավաքն է, տարածում ենք: Էդ պահին էդ տղան հայհոյեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ինձ ձեռիցս քաշեց, թե բա հելի … ստեղից: Թղթերս էդ պահին ընկան, ուզեցա վերցնել, դողում էի ես, ինքը առիթավորվեց: Դուխը հելել, իրան ուտում էր: Իրանք շատվոր էին, ես՝ մենակ: Ուզում էի գնալ, մտադիր չէի կռվել, հետո սկսեց խփել ինձ ու ոչ ոք չխառնվեց: Ինձ հայհոյում էին, ես իրենց պատասխանեցի ու ըտեղից բռնկվեց, բռնկվե՜ց, ինձ ծեծեցին: Հարվածում էին կրծքավանդակիս, գլխիս»:

Վիգեն Դավթյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, էպիլեպսիա ունի եւ գլխի հարվածներից ընկել է նոպայի մեջ: Հիվանդությունը սրվել է: Նա պատմեց, որ սուր ցավեր ունի. «Երբ ընկած էի գետնին, քացով հարվածեցին գլխիս, աչքիս կոպն է վատ վիճակում: Ես արդեն 15 տարի է՝ էպիլեպսիա հիվանդության մեջ եմ: Հիմա գլխիս հարվածներից հետո ցնցումներս կշարունակվեն ավելի դաժան կերպով»:

Վիգեն Դավթյանը պատմեց, որ սկզբում իրեն ծեծում էին 2 հոգով, հետո ավելացել են. «Ես մոլորված վիճակում էի, ոչինչ չէի պատկերացնում»:

Ծեծի ենթարկվելուց հետո, երբ երիտասարդները մի փոքր հեռացել են, Վիգեն Դավթյանը զանգել է ոստիկանություն: Նա բացատրություն է գրել եւ հույս ունի, որ ոստիկաններն անպայման մեղավորներին կպատժեն: Մինչ ոստիկանները դեպքի վայր են եկել, ծեծողները տարածքից արագ անհետացել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Վիգեն ջան, որ լեզուտ մեկ մեկ ատամներիտ տակ պահես ծեծ չես ուտի: Լեզվիտ պատճառով ամիսը մեկ անգամ ծեծես ուտում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30