Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յուղը վրեն միություն»

Սեպտեմբեր 19,2013 12:52

Հայաստանում, ինչպես երևում է, ոչ թե թեժ, այլ գոլ աշուն է սպասվում, և այդ տեսանկյունից ամառն իր թեժությամբ կմնա անգերազանցելի, եթե իհարկե իշխանությունները չորոշեն աշնան ընթացքում հասարակությանը գրգռել տրանսպորտային ուղեվարձերի թանկացմամբ: Համենայնդեպս, արդեն իսկ ցրցամը տրվել է, և հասարակության «բերանի գյոլն» են փորձում` տեսնելու համար, թե ինչքանով է վառ հասարակական դիմադրունակության այն ալիքը, որը քաղաքապետարանին և իշխանություններին ստիպեց նահանջել ամռանը:

Ամենայն հավանականությամբ իշխանությունները հարցը կտեղափոխեն ձմեռ` աշունն ավելորդ չթեժացնելու համար: Եթե այդ հարցը չլինի, ապա դժվար է պատկերացնել, թե ով և ինչպես է աշուն թեժացնելու Հայաստանում: Սրանով էլ բացահայտվում է հայկական քաղաքական դաշտի հերթական փուչիկը, երբ հասարակությանը պարբերաբար կերակրում են աշնանային սպասումներով, տարեցտարի, իսկ հետո սկսում արդարանալ, թե ինչու աշուն չեղավ կամ եղավ, բայց թեժ չէր: Ինչի՞ հիման վրա են արվում նման կանխատեսումները` հասկանալի չէ, կամ ավելի ճիշտ պարզ է, որ դրանք անհիմն կանխատեսումներ են, այսինքն` կանխատեսումներ էլ չեն, այլ դատարկ դեկլարացիաներ, որ քաղաքական ուժերն անում են հասարակության առաջ ինչ-որ բան ասած լինելու համար: Հայաստանում քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտները զբաղված են հենց դրանով՝ կամ փիլիսոփայում են, կամ էլ պարզապես դատարկ, ծեծված, արժեզրկված տրադաետային դեկլարացիաներ տարածում, որոնք հասարակության վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում:

Գործնական քաղաքականություն Հայաստանում չկա: Նման քաղաքականության տակ ներկայացվում են ընդամենը ներիշխանական, ներքաղաքական պալատական ինտրիգներն ու պայմանավորվածությունները: Ի դեպ, հրապարակային հայտարարությունները հենց ծառայում են այդ ամենին՝ որպես իշխանությունների հետ առևտրի միջոց կամ առիթներ: Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ որոշման հրապարակումը առավել քան պարզորոշ ի ցույց դրեց այդ ամենը: Հայաստանում չգտնվեց մի քիչ թե շատ ազդեցիկ ուժ, որը կհայտարարեր ճիշտ որոշման մասին, և չգտնվեց մի ուժ, որը կհայտարարեր անթույլատրելի շրջադարձի մասին: Այսինքն` Հայաստանում քաղաքական համարձակությամբ և պատասխանատվությամբ ուժ չգտնվեց:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30