Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Պարգեւ Օհանյան եւ Տիգրան Խզմալյան

Սեպտեմբեր 19,2013 12:47

Սեպտեմբերի 19-ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի եւ «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Խզմալյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Հայաստանում քաղաքացիական շարժումների դերակատարության շուրջ` մշակութային հուշարձանների պահպանության համար մղվող պայքարի օրինակով: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armenuhi says:

    Պարոն Օհանյան, անկեղծ ասած շատ զարմացած եմ Ձեր երեկվա հարցազրույցին հնչեցրած տեսակետներից: Դուք, որ սկզբունքային մարդու համբավ ունեիք, ով ձեռնոց նետեց Քոչարյանի վարչակարգին , հիմա այնպիսի հայտարարություններ եք անում, որ լրիվ փոխում է մինչ այդ Ձեր մասին ձևավորված պատկերը: Ինչպես կարող եք քննադատել քաղաքացիական ակտիվիստներին ու ոչ մի խոսք չասել Լֆիկ Սամոյի բետեեռների հրոսակի մասին…. Ակնկալում եմ Ձեր պարզաբանումը:

  2. Karen says:

    Արտաքին տեսքը շուկայի չի պահպանվում, բայց փոխարենը լինում է մի այնպիսի շուկա՝ սուպերմարկետ, որը կապահովի աշխատատեղերով: Վատ կլինի – սրանք Ձեր խոսքերն են պարոն Օհանյան : Նաև սրանք -,Բայց հենց այդ նույն շարժումների մասին է նաև իմ միտքը, որ կարող են օգտագործվել` առանց հասկանալու: Հիմա դուք հասկանալով եք օգտագործվում, թե չհասկանալով:

  3. Արսեն says:

    ՀԱՐՑ
    Պարոն Օհանյան, դուք պետք է տեղյակ լինեք, որ Փակուն շուկան 1.6/152 համարով ընգրկված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի մեջ, որը չնայած շատ թերի է, բայց ունի օրենքի ուժ, եւ կա նաեւ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ օրենք։ Հիմա, փաստացի օրենքի բոլոր պահանջները խաղտված են, խաղտված է նաեւ Քաղաքաշինության մասին օրենքը /եթե համարենք, որ շուկան ընդհանրապես գոյություն չունի/։ Դուք որպես նախկին դատավոր պարվարո եք երեւի այդ փաստին գնահաատական տալ, ոչ թե քննարկել թե արդյոք Շուկան ցուցակի մեջ մտցնելու հինքեր կային թե ոչ։
    Արդյո՞ք չեք գտնում, որ ցանկացած դեպքում օրենքի խախտումը պետք է պատժվի օրենքով, դատարանի միջողոցով, եւ հնարավոր համարու՞մ եք, որ որեւէ դատավոր կարող է արդարացնել կառուցապատողին, որը չի ենթարկվել օրենքի պահանջներին, եւ պետական մարմիններին, որոնք չեն կատարել իրենց պարտականությունները։ Նշեմ, որ մեղադրանքը ձեւակերպելու համար փաստաղթղերը, պաշտոնական նամակները եւ այլն այնքան շատ են, որ այդ գործը կարելի է հանձնարարել իրավաբանականի 1 կուրսի ուսանողին

Պատասխանել