Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը բողոքարկել է Գորիսում տեղի ունեցածի առիթով կայացված երեք որոշումները

Սեպտեմբեր 19,2013 12:45

Հատված Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հետ հարցազրույցից:

Պարո՛ն Ալումյան, երբ որոշում կայացվեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին, ինչպես նաև հրապարակվեց որոշումը, ըստ որի՝ դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքով նախատեսված

արարքներ է գործել, ասացիք, որ բողոքարկելու եք կայացված որոշումները։

– Երեքն էլ բողոքարկել ենք։

Իսկ պատասխան ստացե՞լ եք։

– Պատասխան դեռևս չկա։ Մի հետաքրքիր զարգացում կա։ Ես խնդրել եմ ինձ տրամադրել գործի նյութերի պատճենները։ Ցանկացած մարդ կհասկանա, անպայման չէ՝ իրավաբան լինի, անպայման չէ նույնիսկ բարձրագույն կրթություն ունենա կամ նույնիսկ միջնակարգ, ցանկացած մարդ, ցանկացած երեխա կհասկանա, որ եթե ես պատրաստվում եմ բողոքարկել այդ

որոշումները, եթե օրենքը ինձ այդ հնարավորությունները տվել է, որ ես այդ որոշումները բողոքարկեմ, ես պիտի ունենամ գործի նյութերը, գործի տվյալները, որպեսզի կարողանամ տեսնել բողոքարկելու հիմքերը, բողոքը հիմնավորող ապացույցները։ Ինձ հրաժարվեցին գործի նյութերը և դրանց պատճենները տրամադրել։

Այսինքն` բողոքարկման իրավունքը կա, բայց բողոքարկման հնարավորությունը՝ ամեն ինչ անում են, որ սահմանափակվի, որպեսզի ես չկարողանամ հիմնավոր բողոք գրել։ Հուսով եմ կհաղթահարենք նաև այս խոչընդոտը։ Առայժմ այն փուլում ենք, որ ինձ հրաժարվում են նյութերը տրամադրել։

Պարո՛ն Ալումյան, բայց չէ՞ որ ըստ օրենքի՝ նախաքննության ընթացքում կողմերը ոչ բոլոր նյութերին կարող են ծանոթանալ։

– Օրենքով՝ քանի գնում է նախաքննություն, ես իրավունք ունեմ ծանոթանալ միայն որոշակի նյութերի։ Հիմա նախաքննությունը գնում է, բայց միևնույն ժամանակ կայացվել է այսպիսի որոշում, որը ես իրավունք ունեմ բողոքարկելու։ Ես այդ իրավունքն ունեմ։ Հիմա, այդ իրավունքը ձևական իրավունք է դառնում, եթե ես նյութեր չունեմ, այսինքն` այդ բողոքը դառնում է զուտ վերնագիր բողոք և տակը՝ խնդրում եմ վերծանել, բայց թե ինչու եմ խնդրում, ինչ ապացույցների վրա եմ հղում կատարում, ոչ մի տեղից դա չի կարող հասկացվել։ Ես ոչ մի ապացույց չեմ կարողանում վկայակոչել, բացառությամբ իմ պաշտպանյալների ցուցմունքների։ Դա նշանակում է բողոքարկման իրավունք ես ունեմ, հնարավորություն չունեմ։ Հասկանո՞ւմ եք. իրավունքը կա, հնարավորությունը չկա։

Օրենքը չի նախատեսել, օրենքը ամեն ինչ չի կարող նախատեսել, որ եթե մի գործի մեջ այս մասը կարճվի, այս մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, ապա այդ դեպքում գործի նյութերի տրամադրումը ինչ կերպ պետք է տեղի ունենա։ Բաներ կան, որոնք օրենքի հիման վրա պետք է ուղղակի եզրակացնել ինչ պետք է անել, այսինքն եթե ես այսօր ունեմ բողոքարկման իրավունք, այդ իրավունքը չպիտի լինի զուտ պատրանքային… մի հատ բողոք է. գրի։

Ես պիտի կարողանամ իմ բողոքը հիմնավորել, եթե քննիչը գործի նյութերից ծաղկաքաղ է արել այն, ինչ հիմնավորում է իր որոշումը, այդ ծաղկաքաղը արել է ու իր որոշման տակ դրել որպես հիմնավորում, ես էլ պիտի կարողանամ այդ նույն գործի նյութերից գտնել այն, ինչով որ հերքվում է քննիչի պատճառաբանությունը։ Եթե ես այդ հնարավորությունը չունեմ, ստացվում է, որ ես բողոքարկելու իրավունք ըստ էության չունեմ, ունեմ մի թուղթ սևացնելու հնարավորություն, որը ոչ մի իրավական ուժ, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30