Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԻՄ նախագահ. «Անկախության կորուստը «Գույք` պարտքի դիմաց» գործարքից է սկսել»

Սեպտեմբեր 19,2013 12:38

Իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ անցկացվող հանրահավաքի մասին այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ դեռ հարցեր կան ճշտելու: «Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականները տեղեկացրել էին, որ երեք ելույթ է լինելու յուրաքանչյուրը տասը րոպե տեւողությամբ, հնարավոր է լրացուցիչ ելույթներ էլ լինեն: Բայց ո՞վ է որոշել, որ ես տասը րոպե պետք է խոսեմ»,- ասաց Պարույր Հայրիկյանը, որը ժողովրդին ասելու շատ բան ունի, մասնավորապես այն, թե որտեղից է գալիս սահմանադրական բարեփոխումները, բացի այդ, ըստ նրա պետք է հասարակությանը ծանոթացնել, թե ինչ բան է Եվրոպան…

Պատասխանելով հարցին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանը կորցնո՞ւմ է անկախությունը, Պարույր Հայրիկյանը նշեց. «Սերժ Սարգսյանի այդ հայտարարությամբ չէ, որ Հայաստանը կորցրեց իր անկախությունը: Անկախության կորուստը գույք պարտքի դիմաց գործարքից է սկսել: Համաշխարհային բանկը փորձել էր ուսումնասիրել, վերլուծել, որ այլ երկրներում էլ կիրառեր, հետո հասկացել էր, որ դա ապուշություն է, որ արեց Հայաստանը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30