Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հստակեցվեց Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նոր երեւան եկած հանգամանքների մասով

Սեպտեմբեր 19,2013 12:34

Սահմանադրական դատարանը երեկ քննության էր առել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի դիմումը: Հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը վիճարկում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38 հոդվածի սահմանադրությանը համապատասխանելու հարցը:

Զեկուցողն էր ՍԴ անդամ Կիմ Բալայանը, իսկ դիմումատու կողմը ներկայացնում էին Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը:

Արա Ղազարյանը երեկ գրավոր էր ուղարկել իր փաստարկները, եւ չի մասնակցել նիստին:

Վիճարկվել է նոր վերադաս դատարան դիմելու համար նոր երեւան եկած հանգամանքների «թույլատրելիության» սահմանափակման հարցը:

Ըստ հիշյալ օրենքի հիշյալ հոդվածի. «Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն, ըստ էության, չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան»:

Սահմանադրական դատարանը գտավ, որ հիշյալ հոդվածը համապատասխանում է սահմանադրությանը, սակայն չի կիրառվում:

Խոսքն այն մասին է, որ նոր երեւան եկած հանգամանք է համարվում կամ ՄԻԵԴ որոշումը կամ ՍԴ որոշումը:Սակայն վճռաբեկ դատարանը անհիմն վերադարձնում է դիմումը, նոր երեւան հանգամանքների մասով, չպատճառաբանելով դա:

Սահմանադրական դատարանի որոշումը վաղն է տեղադրվելու պաշտոնական կայքէջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30