Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Բոշյան. «Ամեն տրանսվեստիտի շուրջ մի քանի ՀԿ-ներ են կանգնած, իսկ հայ կնոջ կողքին նույնիսկ կառավարությունը չի կանգնած»

Սեպտեմբեր 19,2013 12:22

«Մեզ արցախյան պատերազմով չկարողացան ծնկի բերել, հիմա ղզիկավարի են ուզում դա անել»,-այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց դրամատուրգ, երգահան Քրիստ Մանարյանը՝ քննադատելով ԱԺ-ում քննարկման դրված գենդերային օրենքը: Պարոն Մանարյանը նկատեց. «Մեր պատգամավորները երևի ուշացումով գլխի ընկան, որ օրենքը վնասակար է և արմատները քանդելու համար է: Ուզում եմ հավատալ, որ պատգամավորների մեջ կան միամիտներ, բայց նաև կան լուսաբանվածներ, որ գիտեն, թե ինչին է դա միտված:Այս մարդկանց մեջքին կան ուժեր, որոնք շահագրգռված են Հայաստանը քանդելուն: Իսկ մեր երիտասարդները հաճախ օտարամոլ են, մտածում են, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում կան արժեքներ, որոնց եթե իրենք չեն առնչվում, հետամնաց ենք: Սրանք սարսափելի մոլորություններ են, խեղկատակություններ, որոնցով տառապում է աշխարհը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝որո՞նք են այն դրդապատճառները, որոնց համար պատգամավորները առաջ են տանում օրենքը: Քրիստ Մանարյանը պատասխանեց. «Գուցե նաև հանուն իշխանության պահպանման, ես գիտեմ, որ մեծամասնությունը հայ մարդիկ են, նաև այն պատգամավորները, ովքեր բացակայում են նիստերից, բայց շատերը դարձի են եկել»:

Քրիստ Մանարյանը կանխատեսեց, թե այս շարժման արդյունքում մոլորակի վրա մնալու են «բիոռոբոտներ, որոնց այսօր ասում են դու տղամարդ ես, վաղը էքսկավատոր»:

Գրող Լիա Ավետիսյանը նշեց, որ քամին արևմուտքից է փչում. «Ինչպես արևը ծագում է և այնտեղ մայր է մտնում, այնտեղից էլ պետք է դուրս գա: ՄԱԿ-ի ամբիոնն է, որ վավերացնում է այս ցնդաբանությունները»:

Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող Արման Բոշյանը գործընթացին այսպիսի գնահատական տվեց. «Սա հոմոֆաշիզմ է, հոմոդիկտատ, այլասերվածության տեռոր, իշխանության մտնելու, դասավանդելու հնարավորություն: Ամեն մի տրանսվեստիտի շուրջ մի քանի ՀԿ-ներ են կանգնած, բա հայ կնոջ շուրջ,որը չի կարողանում վարձերը մուծել, ինչո՞ւ ոչ մի ՀԿ չի կանգնած, նույնիսկ կառավարությունը չի կանգնած: Միլիոնավոր դոլարներ են տվել մեր կառավարությանը, որ գենդեր դնի ժողովրդի վզին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30